Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.«Մեր աղբյուրների համաձայն, իշխանությունները միջազգային հանրությանն ու ընդդիմությանը առաջարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, ինչին նախկինում կտրականապես դեմ էին։Ցուցակների հրապարակման պահանջը տարիներ շարունակ ընտրական օրենսդրության բարեփոխման ընդդիմության առանցքային պահանջն է։ Հիշեցնենք, հունիսին իշխանությունների ու խորհրդարանական ընդդիմության միջև ստորագրվեց համաձայնագիր, որի հիման վրա փոփոխվեց Ընտրական օրենսգիրքը։ Փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում էր, որ ԱԺ ընտրություններում հնարավոր կլինի քվեարկել միմիայն նույնականացման քարտերով, քարտ չստացած ընտրողները դուրս կմնան ընտրացուցակից։ Բացի այդ, տեղամասերում պետք է տեղադրվեին տեսախցիկներ, իսկ ընտրողները պետք է նույնականացվեին մատնահետքերով. ինչը կբացառեր այլ անձի փոխարեն քվեարկությունները։ Օրերս հայտարարվեց, որ լեհական ընկերությունը, որը ՀՀ-ում տպում է նույնականացման քարտերը, տեխնիկապես չի կարողանա ընտրություններից առաջ նույնականացման քարտեր տրամադրել բավարար քանակությամբ մարդկանց: Հիմա էլ որպես այլընտրանք առաջարկվում է ստորագրված ցուցակների հրապարակումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը