Ուսամա բեն Լադենի որդին կոչ է արել Նահանգների ազդեցությունից ազատվել
«Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդիներից մեկը՝ Համզա բեն Լադենը, Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին կոչ է արել իշխանափոխություն իրականացնել՝ Միացյալ Նահանգների ազդեցությունից ազատվելու համար, փոխանցում է Interfax-ը:
Նշվում է, որ համապատասխան տեսաուղերձով բեն Լադենի որդին հանդես է եկել SITE պորտալում, որը հետեւում է համացանցում իսլամիստների գործունեությանը:
Մասնավորապես, փոխանցվում է, որ Համզա բեն Լադենը սաուդցի երիտասարդներին կոչ է անում միանալ Եմենում տեղակայված «Ալ Կաիդային» եւ մարտական գործողություններ վարելու փորձ ձեռք բերել:
Եմենում «Ալ Քայիդայի» ճյուղը՝ AQAP-ը, համարվում է ամենաակտիվ եւ վտանգավոր ահաբեկչական ստորաբաժանումներից մեկը:
