Ֆրանսիայի խորհրդարանի կայքի կարեւոր ձեւակերպումը

Ֆրանսայի խորհրդարանի լրատվական կայքին Արցախի նախագահի տված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ մեկնաբանությունների: Խնդրահարույց հարցազրույցի վերածված այս երեւույթը հայկական ելեկտրոնային եւ հատկապես այլընտրանքային լրատվության դաշտում աղմուկ է բարձրացրել եւ այս ուղղությամբ գրառումների եւ հաստատումների հեղեղի առիթ տվել: Նախ, մեջբերենք երկու խնդրահարույց բաժինները. խորագիրը` «Ադրբեջանը պետք է  կամք գտնի` մերժելու ցեղային կարծրատիպերը արցախցիների եւ հայերի նկատմամբ»: Պարզ է, որ այստեղ նա ցանկացել է ասել, որ Ադրբեջանը ո՛չ միայն արցախահայության նկատմամբ ցեղային կարծրատիպերով է առաջնորդվում իբրեւ պետական քաղաքականություն, այլ նաեւ` Հայաստանի Հանրապետության: Եւ եթե այս դեպքում հայերենից ֆրանսերենի թարգմանությունը ճիշտ չի եղել, ապա երկրորդի դեպքում թարգմանիչը ճիշտ չի աշխատել հակառակ ուղղությամբ: Այսպես. երկրորդը` «ողջամիտ եւ համարժեք կոմպրոմիսներ պետք են: Մենք պատրաստ ենք կոմպրոմիսի (թարգմանիչը թարգմանել է զիջում), եթե դրանք խնդրո առարկա չեն դարձնում մեր անվտանգությունը եւ առիթ չեն ստեղծում հակառակորդին նոր հարձակումներ սանձազերծելու համար»: Օգտագործված բառը կոմպրոմին է ֆրանսերենով, որը նշանակում է համաձայնություն, փոխզիջում կամ դիվանագիտական գործարք: Հստակ չէ, թե ինչու՛ հայերեն թարգմանությունը, որը շրջանառության մեջ դրվել է եւ աղմուկ բարձրացրել կոմպրոմի բառի, եղել է զիջում. որից նաեւ՝ միակողմանի զիջման ընկալումը: Հայաստանյան վերջին իրադարձություններից հետո տիրող ներհայկական անվստահության մթնոլորտում յուրաքանչյուր եղելություն մեկնաբանվում է ըստ ցանկության, իսպառ բացակայում է առարկայականությունը եւ ծայր է առնում փոխադարձ ամբաստանությունների կրքոտ փոխասացությունների շարք: Արցախի նախագահի այս հաստատումները եւս անմասն չեն մնացել այս ընդհանուր մթնոլորտից: Արցախի նախագահի մամուլի խոսնակը ոչ միայն հերքել է Բակո Սահակյանին վերագրվող այս երկու թյուրիմացությունները, այլ նաեւ հայտարարել, որ պաշտոնական լրատվական կայքի մոտ պիտի աշխատեն սրբագրել տալու համար սխալ թարգմանության իբրեւ արդյունք արձանագրվածը: Նախագահի մակարդակով մի այլ երկրի լրատվական կայքի հաղորդածը հերքել եւ սրբագրություն առաջադրելու նախաձեռնություն չեն լինում, եթե բնագրային ճշգրտությունը ապահովված չլինի: Հետեւաբար առնվազն ճիշտ պիտի չլիներ Բակո Սահակյանի մոտ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները իրարից անջատ հասկացություններ համարելու գոյություն չունեցող մոտեցումը ընդգծելը: Կամ էլ փոխզիջումը կամ համաձայնությունը, որ օրինաչափ եզրույթ է, վերածելը զիջման, միակողմանի պարտվողականության դարձյալ գոյություն չունեցող վարքագիծ փոխանցելու համար: Հարցազրույցը ընդհանրապես պատշաճ եզրութաբանությամբ եւ համարժեք մտածողությամբ բովանդակություն ունի: Թարգմանական վրիպումները գաղափարաբովանդակային սխալի վերածելն ու այդ մասին աղմուկ բարձրացնելը, մեղմ ասած, օգտակարություն չեն ունենում: Կա նաեւ այլ խնդիր, որ քաղաքական մոտեցմանն է վերաբերում. ընթերցողը պետք է կարողանա նկատել թե՛ ոճային եւ թե՛ եզրաբանական որոշ տարբերություններ ներքին լսարանին եւ արտաքին լսարանին ուղղված հայտարարություններում. եւ սա, իհարկե, ոչ միայն հայկական առումով: Այն շեշտադրումը, որ օրինակ Ֆրանսիայի խորհրդարանի լրատվական կայքի խմբագիրը ուզել է տեսնել եւ խորագրի վերածել Բակո Սահակյանի արծարծած նյութերից, ցեղային կարծրատիպի պետական վարքագիծն է, որը Բաքուն կիրառում է հայության նկատմամբ: Այս նյութը համաեվրոպական ընկալելիություն ունի, եւ նախագահը նման ուղերձ փոխանցելով հաջողել է եվրոպական արժեքների լեզվով խոսել Ֆրանսիայի օրենսդիր իշխանության պաշտոնական լրատվամիջոցի պատասխանատուների հետ: Ուղերձը հանգիստ վերածվել է խորագրի: Նաեւ սա՛ պետք է նկատեր հայկական որեւէ լրատվամիջոց, եթե առարկայականությամբ եւ պետական մտածողությամբ առաջնորդվելու խնդիր դրած լիներ իր առաջ։ Փոխզիջման, համաձայնության (այն էլ` պայմանական) մասին խոսելը միջազգային հանրության լսարանի առջեւ մնայուն առաջ մղված սկզբունք է թե՛ պաշտոնական Երեւանի եւ թե՛ Ստեփանակերտի կողմից: Այստեղ ոչինչ չկա խնդրահարույց. ի վերջո բանակցությունները ընթանում են փոխզիջումային ձեւաչափի վրա լուծման հանգելու համար: Այստեղ նախագահը պայմանական առաջադրանքներ է արծարծել հասանելիք համաձայնության համար. առաջին` եթե խնդրո առարկա չեն դարձնում Արցախի անվտանգությունը եւ երկրորդ, առիթ չեն տա հակառակորդին նոր հարձակումներ սանձազերծելու: Ցավոք, հայկական լրատվամիջոցներից վրիպել է այս երկու կետերից շատ ավելի կարեւոր երեւույթ: Ֆրանսիայի խորհրդարանի լրատվական կայքի համապատասխան էջի խորագրային ձեւակերպումներում Բակո Սահակյանը ներկայացվել է իբրեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ: Սա նշողը ֆրանսիական լրատվամիջոց կամ վերլուծական կայք չէ. նշողը Ֆրանսիայի խորհրդարանի պաշտոնական խոսափողն է: Ինչը որ ենթադրել է տալիս, որ նման ձեւակերպումը Արցախի Հանրապետության ճանաչմանը նպաստող երեւույթ է: Այո՛, ցավոք. անվստահելիությունը, սխալ պրպտելու համար խոշորացույցերով համացանցային մշտադիտարկումներ անելու եւ աղմուկ բարձրացնելու փորձությունը այնքան թեժացել են այս օրերին, որ վրիպում է Ֆրանսիայի օրենսդիր իշխանության պաշտոնական կայքի կողմից Արցախի Հանրապետության (առանց չճանաչված բնութագրումը ավելացնելու) պաշտոնական ձեւակերպումը: Մի բան, որ հայկական կողմի փոխարեն, ադրբեջանական կողմին պիտի խորապես անհանգստացրած լիներ: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video) «Նիկո՛լ, քեզ վարժություն. ո՞վ ավելի շատ փող քերեց՝ դու՞, թե՞ Գևորիկը». Հովհաննես Շահինյան (video) Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video) Սա Թրամփի վերջն է լինելու․ գնում են Իրանին ոչնչացնելու վերջին քայլին, բայց… Հայկ Նահապետյան (video) Ողբերգական վթարի հետքերով․ 6 մահ՝ 2 երեխա (video) ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է ավելի մեծ պատերազմի․ ի՞նչ վտանգների առջև է կանգնած Իրանը (video) «Մանյա՛կ ես»․ Նիկոլն Աշոտիկի պատճառով ատում է հայ երիտասարդությանը․ Շահինյան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, իշխանափոխությունից հետո նոր ՊՆ-ն գիտես՝ քո տղուն ինչ է ասելու»․ Հայկ Նահապետյան (video) «Երբեք չկշտացած բոմժը» էլ չի դիմանում․․․ Դավիթ Ջամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am