«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը հայտնեց, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև կան խորը տարաձայնություններ Արցախի հետագա ճակատագրի հետ կապված։ «Վլադիմիր Պուտինը շատ հանկարծակի սկսեց մտահոգվել հայկական պետականության ամրապնդման համար, որ հայերը լավ ապրեն: Բացի դրանից Պուտինը ասաց, որ մենք պատրաստ ենք Մինսկի խմբի անդամ որոշ երկրների հետ դառնալ այդ համաձայնությունների երաշխավորը: Շատ դժվար է կասկածել Պուտինի՝ ռուսաց լեզվի իմացության վրա. նա լավ գիտի ռուսերեն: Շատ դժվար է կասկածել, որ Պուտինը չի կարող արտաբերել համանախագահ բառը՝ сопредседатель, նա չասաց այդ բառը»,- ասաց նա:
ըստ նրա՝ այլ էր Սերժ Սարգսյանի պարագայում. նախագահն ասել է, որ մենք շնորհակալ ենք Ռուսաստանին իր ջանքերի համար, որը նա դնում է Մինսկի խմբի անդամ համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ միասին, որի անունը Պուտինը չտվեց:
«Այդ «Ոչ»-ը շատ հեշտ կարող է դառնալ «Այո», եթե այդ «Ոչ»-ը չի ամրապնդվում շատ հստակ գործողություններով։ Հայկական կողմը իր պարանոցին կախաղանի օղակի պես փաթաթված ունի պարտավորություններ ԵՏՄ-ի առաջ, ՀԱՊԿ-ի առաջ, Գազպրոմի առաջ, Ռոսնեֆտի, ինչը խեղդում է Հայաստանին։ Եվ եթե այդ բեռից Հայաստանն իր պարանոցը չի ազատում, ապա ռեսուրս պետք է ունենաս այդ «Ոչ»-դ պահել մինչև վերջ»,-ասում է նա։
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը