Սպորտի պատասխանատուները պարտավոր են միջազգային հետաքննություն պահանջել
Միհրանի նկատմամբ երեկ իրագործված դատաստանը, պարզվում է, երկար պատմության շղթայի մեկ օղակն է միայն. տղայի բոլոր առումներով վաստակած չեմպիոնությունն արդեն որերորդ անգամ գողանում են իրենից: Պատճառը՝ սեփական ԵՍ-ի, արժանապատվության բարձր զգացումն է, անհնազանդությունը իրենց միջազգային սպորտի «արքա» հռչակած սափրագլուխներին, նաև՝ որոշումը Հայաստան տեղափոխվելու և մեր եռագույնի տակ իր սպորտային կյանքը շարունակելու: Մեր սպորտի պատասխանատուներն ուղղակի պարտավոր են այս դեպքի կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացնել, միջազգային հետաքննություն պահանջել և սպորտային դատավարության ամենաբարձր ատյաններում վերականգնել արդարությունը: Ազգովի պիտի բարձրացնենք նման տղաներին պատվանդան: Արմեն Դարբինյան. ֆեյսբուք:
