Օգոստոսի 16-ի գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գարիկ Գալստյանին:
Դեպքից րոպեներ առաջ Գարիկն իրենց տան պատշգամբի տակ նկատել է երկու անհայտ անձանց, որոնցից մեկը, ինչպես ինքն է պատմում, պտտվել է իր մեքենայի շուրջ, մյուսը՝ նայել բնակարանի ուղղությամբ:
Գալստյանը դուրս է եկել պատշգամբ, պարզելու, թե ովքեր են նրանք: Վեճ է ծագել, որը շարունակվել է Գալստյանի բնակարանից քիչ հեռու գտնվող այգում:
Գարիկը պատմում է. «Երբ հասանք այգի, այդ մարդիկ, որ մինչ այդ ասում էին, թե՝ բակը հանրային տարածք է, բոլորինն է եւ այլն, խոսակցության թեման փոխեցին, հարցրին՝ «Սանա ծռեր»-ին ինչպե՞ս ես վերաբերվում, պատասխանեցի՝ գերազանց, նրանց արածը հերոսություն է, շարունակեցին՝ բա իրենց արածներին ինչպե՞ս ես վերաբերում, ասեցի՝ էլի գերազանց: Այս խոսքիս վրա սկսեցին երկուսով բռունցքներով հարվածել ու շարունակեցին հարվածել դանակով: Ձեռքով պաշտպանվում էի եւ ձախ ձեռքիս ափին դանակի երեք հարված ստացա»:
Գալստյանի խոսքով՝ ծեծի ընթացքում անծանոթները հայհոյել են «Սանա ծռեր» խմբի անդամներին, ասել՝ Սերժ Սարգսյանը մեր նախագահն է, ոչ մեկ իրավունք չունի նրա դեմ դուրս գալ: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը, որ հուլիս ամսից շարունակվող հանրահավաքներին մասնակցում է, կարծում է, որ իրեն ծեծի են ենթարկել իշխանական թևի ներկայացուցիչները:
Պատահարի մասին ոստիկանությանը չի տեղեկացրել: Ասում է՝ մինչ այդ այլ գործերով ոստիկանություն բողոք է ներկայացրել, սակայն որևէ բան չի բացահայտվել, որևէ մեկը չի պատժվել: «Իրենք էլ գիտեն, թե ովքեր պետք է արած լինեն այս ամենը կամ, եթե անգամ պարզեն էլ, չեն ասի»,- նշում է Գալաստյանը:
hetq.am
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը