«Հայկական ժամանակ»- թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունում երկու հոգևորականներ են աշխատում, որոնք շաբաթը մեկ-երկու անգամ լինում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակում և մեղքերի թողություն տալիս ոստիկանապետին։
Մեր թղթակիցը հարցում էր ուղարկել ոստիկանության ճշտելու ՀՀ ոստիկանության հաստիքացուցակում կա՞ն հոգևորականներ, եթե այո՝ ովքե՞ր են նրանք և ո՞րն Է վերջիններիս ֆունկցիան, արդյոք շաբաթը 1-2 անգամ հանդիպո՞ւմ են ոստիկանության պետի հետ։ Որքա՞ն է նրանց աշխատավարձը, ի՞նչ պարբերականությամբ են ՀՀ ոստիկանապետին մեղքերի թողություն տալիս։
Երեկ ստացանք այս պատասխանը. «ՀՀ ոստիկանությունում հոգևորականների հաստիք սահմանված չէ 2013թ. փետրվարից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ է նշանակվել Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը: Բացի այդ, 2013թ. սեպտեմբերից նրա օգնական Տեր Վրթանես քահանա Բաղումյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պայմանագրային հիմունքներով դասավանդում Է Հայ եկեղեցու և կրոնի պատմություն։ Ինչ վերաբերվում է հայցվող այլ տվյալներին, ապա դրանց տրամադրումը մերժվում է, քանի որ չեն հանդիսանում տեղեկություններ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը