ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հաշտեցման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դուք նշեցիք ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ջանքերի համար, որոնք Դուք ձեռնարկեցիք՝ նկատի ունենալով Ձեր միջնորդական առաքելությունը: Ինչպես տեսնում ենք՝ այն հաջողությամբ պսակվեց»,-Սոչիում Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը: Նազարբաևն իր հերթին նշել է, որ ուրախ է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն այն երկիրն է, առանց որի «անհնար կլինի միջազգային լուրջ խնդիրների լուծումը»:
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը