Ռիո-2016. Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում է
Ռիո դը Ժանեյրոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը քառորդ եզրափակչի մենամարտն անցկացրեց Հարավային Կորեան ներկայացնող Հանսու Ռյուի հետ: Հարությունյանը 2:1 հաշվով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնին: Կիսաեզրափակչում մեր մարզիկը կմրցի ադրբեջանցի Ռասուլ Չունաևի հետ:
