Հովսեփ Խուրշուդյանին բաց չթողնելու դեպքում միջազգային ֆորումին կխոսեն ՀՀ քաղաքական հետապնդումների մասին

Առաջին ատյանի դատարանը օգոստոսի 2-ին կալանավորման որոշում կայացրեց մի շարք քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների հանդեպ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու մեղադրանքով: Նրանց թվում է իմ պաշտպանյալ «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, ում մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով, իբրև ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու հիմնավորմամբ: Ավելի անհեթեթ մեղադրանք Հ. Խուրշուդյանին անհնար կլիներ ներկայացնել: Բացի «Ժառանգություն» կուսակցության անդամ լինելուց նա ներկայացնում է Հայաստանը մի շարք միջազգային կազմակերպություններում: 2014թ.-ից ի վեր Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 4-րդ աշխատանքային համակարգող և ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ է: Նրա ձերբակալության կապակցությամբ ֆորումի ղեկավար կոմիտեն, ապա նրա համանախագահները հանդես են եկել կոշտ հայտարարություններով՝ պահանջելով ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել Հ. Խուրշուդյանին: Ով չի պատկերացնում ԱԼԳ ՔՀՖ կարգավիճակը պետք է հասկանա, որ այս կառույցը համակարգում է հետխորհրդային վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի եվրամիության հետ ինտեգրման քաղաքացիական ոչ կառավարական ուղղությունները և նրա ղեկավար կոմիտեի դիրքորոշմանը մեծ նշանակություն է տրվում Եվրոհանձնաժողովի այն ստորաբաժանումներում, որոնք զբաղվում են այս վեց երկրների /որոնց թվում է Հայաստանը/ հանդեպ Եվրոհանձնաժողովի քաղաքականության ձևավորմամբ: Ի դեպ Հ. Խուրշուդյանի, Դ.Սանասարյանի, մյուս քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալության կապակցությամբ կոշտ հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է հայաստանյան առավել ակտիվ 220 հասարակական կազմակերպություններին և վերլուծական կենտրոններին: Հովսեփը նաև ԵՄ-ԱԼԳ «Մշակույթ և ստեղծարարություն (Kultur and Creativ)» ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ է, ընդ որում այդ կոմիտեում ԱԼԳ երկրների քաղաքացիական հասարակությունները ներկայացնող մյուս հինգ անդամները նոմինացվել են հենց նրա կողմից: Սա պարզապես ներկայացվում է, որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե ինչ կարգավիճակ ունի Հովսեփ Խուրշուդյանը Եվրոմիության Արևելյան գործընկերության շրջանակներում: Ի դեպ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի ղեկավար կոմիտեում ներկայացված է նաև ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի: Հովսեփ Խուրշուդյանը կարևոր դիրք է գրավում նաև Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների ֆորումում /Black sea NGO Foeum/: Նա այդ միջազգային կազմակերպության «կրթության և մշակույթ» աշխատանքային խմբի համակարգողն է և Կիևում առաջիկայում պետք է տեղի ունենա տարածաշրջանում մշակույթի զարգացման խթանմանը նվիրված աշխատանքային հանդիպում Սևածովյան տարածաշրջանի բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ հանդիպման կազմակերպման ջանքերը ևս Հովսեփ Խուրշուդյանի վրա են: Վերջապես հանդիսանալով ԱԼԳ միջկառավարական պլատֆորմին հրավիրված անդամ, Հ.Խուրշուդյանը կարողացել էր հասնել նրան, որ Եվրոհանձնաժողովի Եվրոպական հարևանության ծրագրերով զբաղվող կոմիսարիատը ֆինանսավորի մի խոշոր միջազգային երիտասարդական հանձնաժողով Բրատիսալվայում՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը, ԱԼԳ 6 երկրների Ռուսաստանի, ԵՄ տասնյակից ավելի երկրների շուրջ 150 ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովում ողջույնի խոսքով է հանդես գալու Սլովակիայի նախագահ՝ Անդրեյ Կիսկան,  իսկ բացման խոսքով՝ Հ.Խուրշուդյանը որպես համաժողովի կազմակերպիչ: Մեր երկրին պատիվ չի բերի այն հանգամանքը, որ նրա փոխարեն բացման խոսքով հանդես գա ԱԼԳ երկրներից մեկի մեկ այլ ներկայացուցիչ /դեռ պարզ չէ, թե որ երկրի ներկայացուցիչը կընտրվի ԱԼԳ ՔՀ ֆորումի կողմից այդ կարգավիճակը ստանձնելու համար/, ով իր բացման խոսքում նաև կհայտարարի, որ ՀՀ-ում ավտորիտարիզմը և քաղաքական հետապնդումները հասել են այն աստիճանի, որ իրենց ընդդիմադիր հալածանքների համար ոստիկանների տված կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորել են քաղաքացիական հասարակության և ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց թվում է նաև երիտասարդական համաժողովի համակարգող Հ.Խուրշուդյանը: ՀՀ իշխանությունների մանր քինախնդրությունը Հայաստանի միջազգային վարկանիշին հասցնում են հարված հարվածի վրա, բայց կարծես թե դա նրանց առանձնապես չի էլ մտահոգում: Էլ չեմ խոսում այն մասին, որ կալանավորվածների թվում են «Ժառանգության» կուսակցության ղեկավարներ, փոխնախագահ Ա.Մարտիրոսյանը, մամլո խոսնակ Դ.Սանասարյանը: Մի կուսակցություն, որը ՀՀԿ-ի հետ միասին Եվրոպայում իշխող ուժին Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության դիտորդ անդամ է: Վստահ եմ, որ ԵՀն ևս դեռ անդրադառնալու է այս խայտառակ քաղաքական հետապնդմանը: Ես բազմաթիվ անգամ անդրադարձ եմ կատարել Հ.Խուրշուդյանի բերման ենթարկելու և ձերբակալելու հիմքերին և հետագայում նրան առաջադրված մեղադրանքի շիծու կապին, մանավանդ, որ մինչև ձերբակալման մասին որոշում ընդունելը քննիչի կողմից որևէ հստակ մեղադրանք չի ներկայացվել, այլ միայն կասկած, որ նա մասնակցել է ինչ-որ զանգվածային անկարգությունների: Այսինքն՝ 2 ոստիկանների իրարից արտագրած ցուցմունքները հետո են սարքվել՝ հիմնավորելու համար նրա կալանավորումը: Դատարանի կալանավորման որոշումը ոչ պակաս զավեշտալի է, քանի որ երբ դատավորը նիստից հետո գնում էր խորհրդակցական սենյակ՝ Հ.Խուրշուդյանի ձերբակալության 72 ժամը արդեն լրացել էր և դատավորը հենց նիստերի դահլիճում հայտարարեց, որ նա այլևս ազատ է, պարզապես հորդորեց չլքել դատարանի դահլիճը մինչև որոշման հրապարակումը: Եվ Հովսեփ Խուրշուդյանը ազատ լինելով հանդերձ, որևէ տեղ չգնաց, դրանով նաև ապացուցելով, որ քննիչի կողմից որպես նրա կալանավորման հիմնավորում ներկայացրած այն փաստարկը, թե նա կարող է փախուստի դիմել, լիովին անհիմն է: Սակայն դատավորը այնուամենայնիվ որևէ նշանակություն չտվեց այն ակնհայտ հանգամանքին և Խուրշուդյանին կալանավորելու որոշում կայացրեց: Նույնը տեղի ունեցավ նաև Ա.Մարտիրոսյանի և Դ.Սանասարյանի դեպքում: Դա ակնհայտ ապացույց է այն բանի, որ դատարանները առաջնորդվել են ոչ օրենքի տառով և բանականությամբ, այլ պարզապես քաղաքական պատվեր են կատարել: Սեդա ՍԱՖԱՐՅԱՆ, փաստաբան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video) «Նիկո՛լ, քեզ վարժություն. ո՞վ ավելի շատ փող քերեց՝ դու՞, թե՞ Գևորիկը». Հովհաննես Շահինյան (video) Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video) Սա Թրամփի վերջն է լինելու․ գնում են Իրանին ոչնչացնելու վերջին քայլին, բայց… Հայկ Նահապետյան (video) Ողբերգական վթարի հետքերով․ 6 մահ՝ 2 երեխա (video) ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է ավելի մեծ պատերազմի․ ի՞նչ վտանգների առջև է կանգնած Իրանը (video) «Մանյա՛կ ես»․ Նիկոլն Աշոտիկի պատճառով ատում է հայ երիտասարդությանը․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am