100 մլն դրամ` նախագահի խորհրդականի որդու կազմակերպությանը

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ին ընդունեց որոշում՝ «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը 100 մլն 760 հազար դրամ գումար նվիրաբերելու մասին՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով»: Գումարը կազմակերպությանն է տրամադրելու Մշակույթի նախարարությունը, որին 100,8 մլն դրամը փոխանցվելու է կառավարության պահուստային ֆոնդից («Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով): Այլ հատկացումներ Դեռևս 2012թ-ին Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանն իր տարեկան զեկույցում նշել է, որ Կրթության և գիտության նախարարությունը 2010 և 2011 թվականներին միևնույն 7 հասարակական կազմակերպություններին տրամադրել է մոտ 365 մլն դրամ, որի շուրջ 38%-ը (138,7 մլն)` միայն մեկ կազմակերպության՝ «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին: Հաջորդ տարիներին ևս կազմակերպությունը ստացել է խոշոր հատկացումներ կրթության և գիտության կամ մշակույթի նախարարություններից: 2012թ-ին, օրինակ, դասական երաժշտական բարձրագույն կրթության զարգացման նպատակով ԿԳՆ-ից ստացել է 46,7 մլն, հաջորդ տարում` ևս 26,6 մլն դրամ, իսկ 2014թ-ին Մշակույթի նախարարության կողմից ստացել է 141 մլն 650 հազար դրամի դրամաշնորհ ՝ որպես աջակցություն երիտասարդ երաժիշտների կատարողական արվեստի զարգացմանը: Կազմակերպությունը «Դասական երաժշտության աջակցության» հասարակական կազմակերպության նախագահը Սերգեյ Սմբատյանն է՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ-ի ապրիլին, գործում է Սայաթ-Նովա 1 հասցեում: Սերգեյ Սմբատյանի հայրը ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանն է: Հիշեցնենք, որ վերջինս Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հիմնադրել էր «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն: Տարիներ անց այս ՀԿ-ն հիմնադրել էր «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն, որի սեփականատեր էր դարձել «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթեդ» ԲՎՀ օֆշորային ընկերությունը: ԱՕԿՍ-ի պատմական շենքին հարող տարածքի մի հատվածը օտարվել էր էլիտար շենքերի շինարարությամբ զբաղվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, իսկ շենքի նկուղային տարածքը` «Թիֆլիս» ՍՊԸ-ին, որի 100% բաժնեմասը 2013թ-ին գնել է նախարար Հասմիկ Պողոսյանի որդին` Վաղարշակ Հակոբյանը: Այս պատմության մանրամասներին ծանոթացեք այստեղ: Որոշման նպատակը «Դասական երաժշտության աջակցության» հասարակական կազմակերպությանը 100,8 մլն դրամ հատկացնելու կառավարության որոշման հավելվածում որպես ծրագրի վերջնական արդյունք նշված է՝ «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»: Որոշումն ուժի մեջ է մտել ուրբաթ` օգոստոսի 12-ին: Համեմատության համար նշենք, որ գրականության հրատարակմանը աջակցելու, այդ թվում՝ երիտասարդ գրողների ստեղծագործությունների, հայ ժամանակակից, թարգմանական, մանկապատանեկան, սփյուռքահայ և այլ գրականության հրատարակչության համար 2016թ-ի պետբյուջեից Մշակույթի նախարարությանը տրամադրվել է 64 մլն 840 հազար դրամ գումար: Լուսանկարը՝ ՀՊԵՆ պաշտոնական կայքից Հրանտ Գալստյան hetq.am

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video) «Նիկո՛լ, քեզ վարժություն. ո՞վ ավելի շատ փող քերեց՝ դու՞, թե՞ Գևորիկը». Հովհաննես Շահինյան (video) Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video) Սա Թրամփի վերջն է լինելու․ գնում են Իրանին ոչնչացնելու վերջին քայլին, բայց… Հայկ Նահապետյան (video) Ողբերգական վթարի հետքերով․ 6 մահ՝ 2 երեխա (video) ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է ավելի մեծ պատերազմի․ ի՞նչ վտանգների առջև է կանգնած Իրանը (video) «Մանյա՛կ ես»․ Նիկոլն Աշոտիկի պատճառով ատում է հայ երիտասարդությանը․ Շահինյան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, իշխանափոխությունից հետո նոր ՊՆ-ն գիտես՝ քո տղուն ինչ է ասելու»․ Հայկ Նահապետյան (video) «Երբեք չկշտացած բոմժը» էլ չի դիմանում․․․ Դավիթ Ջամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am