Global Innovation Index-ը գլխավորում է ԱՄՆ -ն
Արաբական Միացյալ Էմիրությունները գլխավորել է աշխարհի արաբական երկրների Համաշխարհային ինովացիոն ինդեքսի (Global Innovation Index) վարկանիշային աղյուսակը: Այս մասին հայտնում է Arabian Business պարբերականը: Ինդեքսը 128 երկրների եւ տնտեսությունների տեղեկատու է պարունակում՝ տնտեսության աճի տեսակետից ինովացիաների արդյունավետությունն արտացոլող ցուցիչների համաձայն: Համաշխարհային վարկանիշում ԱՄԷ-ն 41 դիրքում է տեղակայվել: Հարյուրյակի մեջ են մտել Պարսից ծոցի երկրները, Սաուդյան Արաբիան (49), Քաթարը (50), Բահրեյնը (57), Քուվեյթը (67): 2015 թվականին ԱՄԷ-ն արաբական երկրների շարքում այս ինդեքսով երկրորդն էր՝ զիջելով Սաուդյան Արաբիային: 2016-ի հաշվետվության մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն վարկանիշում իր դիրքերը բարելավել է «ինովացիաների նախադրյալների առաջընթացի շնորհիվ, ինչպիսին ինստիտուտների զարգացումն է եւ շուկայի հասունացումը»:. ԱՄԷ-ն աշխարհում առաջին տեղն է գրավել հարկերի վճարման պարզության եւ կլաստերների զարգացման մակարդակի համար:
