Աբսուրդ է, երբ գնված ապրանքը խանութում հետ չեն վերցնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Արմեն Պողոսյանը նշեց, որ վերադարձման ենթակա չեն դեղորայքը, խնամքի, հիգիենայի պարագաները, էլեկտրոնիկան, որի դեպքում գործում է երաշխիքի տարբերակը:
Այնուհետև տեղեկացրեց, որ օրական 5 բողոք են ստանում տարբեր ապրանքների անորակ լինելու վերաբերյալ և փաստեց. «Մեր օրենսդրության մեջ չկա նման բան: Միանաշանակ հակաօրինակ է նման մոտեցումը, միայն պետք է կտրոն ունենալ: Օրենքում հստակ ասվում է՝ 14 օրում վերադարձվում է, 2 հոդված կա՝ պատշաճ որակի եւ թերություն ունեցող ապրանքի: Թերություն ունեցող ապրանքը նույնպես ենթակա է վերադարձման, կամ վերացնում են թերությունը իրենց հաշվին, կամ նվազեցնում գինը, կամ այլ ապրանք առաջարկում, եթե մնացած պայմանները չեն բավարարում»:
Անդրադառնալով սուպերմարկետներում վաճառվող տոպրակներին՝ հավատացրեց, որ դա խաբեություն է, և հորդուեց գնորդին սեփական տոպրակով գնալ առևտրի:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը