«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին ամերիկյան իշխանություններն աշխարհի բազմաթիվ երկրներից դիտորդներ են հրավիրում Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ է մեկնելու նաև ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչներից կազմված մի խումբ, որտեղ մեկական ներկայացուցիչ է լինելու իշխող ՀՀԿ–ից և ՀՅԴ-ից, «Ազատ դեմոկրատներից», «Քաղաքացիական պայմանագրից», «Լուսավոր Հայաստանից» և այլն։
Թեկնածուների ցանկը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, այն մի քանի ամիս քննարկվել է ԱՄՆ պետդեպարտամենտում և վերջապես հաստատվել է. խումբը մեկնելու է նոյեմբերի սկզբին և այնտեղ է անցկացնելու մոտ 15 օր՝ հետևելով ընտրությունների ընթացքին։ Մեր տեղեկություններով, խմբի նախնական կազմում է եղել նաև ՀՀԿ գաղափարախոսներից մեկը՝ «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը։
Սակայն, վերջնական ցուցակում նրա անունը բացակայում է։ ԱՄՆ դեսպանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հակոբյանի թեկնածությունը մերժելու համար հիմք է հանդիսացել վերջին իրադարձությունների ժամանակ նրա պահվածքը, մասնավորապես, ֆեյսբուքյան ստատուսները և, հատկապես, հուլիսի 27-ին կատարած նրա համառոտ գրառումը. «Սատկացնելու ժամանակը»։ ԱՄՆ այցելություններով զբաղվողները գտել են, որ ֆաշիստական գրառումներ անողները տեղ չունեն իրենց դեմոկրատական երկրում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը