«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խալափյանների որդին, որի ծնողներն ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում գազանաբար խոշտանգվել էին, ընտանիքով արտագաղթել է Հայաստանից։ Այս մասին մեզ հայտնեց ինքը՝ Գագիկ Խալափյանը, որն այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ կինը՝ վեց երեխաների հետ, տեղափոխվել է Իսպանիա։ Նշենք, որ պատերազմից հետո, երբ Թալիշն ամբողջությամբ դատարկվեց, բնակիչները տեղափոխվեցին Հայաստան, նրանց մեծ մասը՝ հարյուրից ավելի մարդ, ապաստան գտավ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Նրանցից մոտ 80 հոգին այժմ վերադարձել է Ղարաբաղ, բայց հարեւան Ալաշան գյուղ, մյուս մասը դեռ շարունակում է բնակվել Չարենցավանում։ Նշենք, որ Ալաշան տեղափոխվելու մասին պայմանավորվեցին Չարենցավանում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ թալիշցիների հետ հանդիպման ժամանակ։ Խաղաղ բնակչությանը Թալիշ տեղափոխել հնարավոր չէ, քանզի գյուղը շարունակում է գտնվել հակառակորդի նշանառության տակ։ Գագիկ Խալափյանն էլ իր բազմանդամ ընտանիքով նախ տեղափոխվեց Երեւան, ապա բռնեց արտագաղթի ճամփան։ Երեկ նրան հարցրինք՝ հնարավո՞ր է հետագայում նորից վերադառնան Հայաստան։ «Չէ, էլ վերադառնաս, ի՞նչ անես»,- ասաց նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը