Ռիո-2016-ը սպառնում է դառնալ ամենավատը Հայաստանի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռիոյում անցկացվող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում կարող է ամենավատ արդյունքն արձանագրել: Երեկվա դրությամբ Հայաստանի հավաքականի անդամներից եւ ոչ մեկը դեռեւս մեդալ չէր նվաճել: Նշենք, որ Հայաստանի պատմության մեջ մեկ անգամ` 2004-ին արդեն եղել է դեպք, երբ Աթենքում անցկացվող ամառային օլիմպիադայից մեր հավաքականը դատարկաձեռն  վերադարձավ: Սակայն այն ժամանակ մեր հավաքականի կազմում ընդգրկված էին ընդամենը 18 մարզիկներ: Իսկ այս անգամ Հայաստանից Ռիո է մեկնել 8 մարզաձեւ ներկայացնող 33 մարզիկ: Հիշեցնենք, որ առաջին եւ միակ ոսկե մեդալը Հայաստանի հավաքականը նվաճել է հունահռոմեական ոճում` ըմբշամարտիկ Արմեն Նազարյանի կողմից` 1996 թվականին Ատլատայում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ժամանակ: Հայտնի ճշմարտություն է, որ այն պետությունները, որտեղ իշխանությունները ուղնուծուծով կոռումպացված են, ձախողում են ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ սպորտը: Շուրջ երկու տասնամյակ է, Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ կարելի է պետության փողերը գողանալ, հարկերը չվճարել եւ այդպիսով ձեռք բերած կարողության մի մասը ծախսել սպորտի վրա. այս ճանապարհով մի կողմից հնարավոր է դառնում բարերարի համբավ ձեռք բերել, մյուս կողմից էլ՝ սպորտային հաջողութուններ արձանագրել: Բայց ողջ խնդիրն այն է, որ նման համակարգում սպորտի համար անբաժանելի մաս կազմող մրցակցությունն աստիճանաբար տեղը զիջում է ծանոթ-բարեկամական կապերին, եւ հավաքականի կազմում սկսում են տեղ զբաղեցնել անարժանները, որոնց ամենեւին էլ չի հետաքրքրում այն փաստը, որ իրենք մի ամբողջ պետություն են վարկաբեկում»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video) «Նիկո՛լ, քեզ վարժություն. ո՞վ ավելի շատ փող քերեց՝ դու՞, թե՞ Գևորիկը». Հովհաննես Շահինյան (video) Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video) Սա Թրամփի վերջն է լինելու․ գնում են Իրանին ոչնչացնելու վերջին քայլին, բայց… Հայկ Նահապետյան (video) Ողբերգական վթարի հետքերով․ 6 մահ՝ 2 երեխա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am