Սեքս-սկանդալ՝ Ռիոյի Օլիմպիական խաղերում
Ռիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է հերթական սեքս սկանդալը: Այս անգամ սկանդալի կիզակետում են հայտնվել բրազիլուհի սինխրոն-թռչորդներ Ինգրիդ Օլիվեյրան և Ջովաննա Պեդրոսը: Այս մասին հայտնում է NBC News-ը: շՆրանք Օլիմպիական գյուղակում ապրում են նույն համարում: Իր ելույթից մեկ օր առաջ Օլիվեյրան գիշերն իր մոտ է հրավիրել օլիմպիական մարզիկներից Պեդրո Գոնսալվեշին և խնդրել Պեդրոսին ազատել սենյակը որոշ ժամանակով, սակայն վերջինս մերժել է: Աղջիկները սկսել են վիճաբանել, և Ջովաննան բողոք է ներկայացրել Բրազիլիայի ԱՕԿ-ին՝ ընկերուհու կողմից ներքին կարգուկանոնը խախտելու վերաբերյալ: Արդյունքում Օլիվեյրան ստիպված է եղել ներողություն խնդրել ողջ թիմի ներկայությամբ: Աղջիկները պարտվել են ելույթի ժամանակ և գրավել վերջին տեղը, ապա հայտարարել են , որ այլեւս միասին հանդես չեն գա:
