«2016թ. ամառը գերակտիվ եղավ համաշխարհային, տարածաշրջանային և առանձին խաղացողների համար։ Պայքարը, որ հիմա ընթանում է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև բազմաբևեռ աշխարհի ստեղծման համար, այսօր մտել է շատ կարևոր փուլ, ու ընդգրկում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը ու անդրադառնում նաև Հայստանի արտաքին, ներքին քաղաքականության վրա։ Իսկ ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանը որոշեց նման ակտիվ, հարձակվողական դիրքորոշում ցուցաբերել: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ի վարած «անակոնդա» քաղաքականության հետևանքով ՌԴ-ն շրջափակված է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ ընկնելու համար, ինչը նրան շատ է անհանգստացնում և փորձում է բոլոր վեկտորներով աշխուժացնել իր դիվանագիտական գործունեությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է չգնար Ադրբեջանին զենքի մատակարարելու քայլին։ Այն, որ Ռուսաստանը, նախագահի մակարդակով, ասում է, թե եթե իրենցից չգներ, Ադրբեջանը ուրիշներից էր գնելու, իրականությանը չի համապատասխանում
«Հավատացնում եմ «Տոս 1Ա»-ն եւ «Ս 400 –ը» ոչ մի տեղ բացի Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ եթե չեմ սխալվում Անգլիայից՝ չեն կարող առնել; Նրանք չեն վաճառում, սակայն Ռուսաստանը վաճառում է, քանի որ Ռագոզինի նման մարդիկ ասում են, որ վաճառել են եւ վաճառելու ենք։ Ռուսաստանին մենք պետք է կարողանանք հասկացնել, որ իրենց արեւելյան քաղաքականության մեջ եղել են վրիպումներ եւ հիմա էլ կարող են լինել »,-ասաց նա։
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը