Այս ամառը գերակտիվ եղավ՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ միջազգային, և՛ ներքին քաղաքական իրադարձությունների առումներով. լրագրողների հետ հանդիպմանը, վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումները, նկատեց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Պայքարը, որն ընթանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, հասել է նաև Կովկաս»,- ասաց Արման Նավասարդյանը։ Անդրադառնալով Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև ձևավորված դաշնությանը՝ բանախոսը նշեց, որ չնայած միությունն ունի տնտեսական նպատակներ, սակայն դրա միջոցով Ռուսաստանը ցանկանում է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում. «Ռուսաստանը հիմա շրջափակված է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ գտնվելու համար, այդ պատճառով նաև փորձում է Սիրիայի խնդրում ազդեցություն ունենալ»,- ասաց Արման Նավասարդյանը՝ նշելով, որ չնայած Ռուսաստանն այժմ Իրանի հետ ներգրավված է որոշակի ինտեգրացիոն գործընթացներում, սակայն թույլ չի տա, որ Իրանը հզորանա այս տարածաշրջանում։
Արտակարգ և լիազոր դեսպանը անդրադարձավ ԼՂ կարգավորման գործընթացին «Ադրբեջանն այնպիսի դիրքորոշում ունի, որ լոզունգներով չի կարող բանակցությունների գնալ»,-ասաց Արման Նավասարդյանը՝ նշելով, որ այդքան խոսվող «զիջվող տարածքների» մասին էլ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է․ «Տարածքներ տալու որոշում չեն ընդունի երբեք, որովհետև դրանից հետո Ստեփանակերտը կընկնի»:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը