ՀՀ-ն դուրս է մնում ընդհանրապես բոլոր զարգացումներից. Վարդան Բոստանջյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, գնահատելով տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես, Պուտին-Սարգսյան վերջին հանդիպումն, ասաց, որ այդ հանդիպման ժամանամանը հնչած գնահատականներն այդքան էլ էական չեն: Նա խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ոչ թե Սարգսյանի , այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ Պուտինի հանդիպումներին։ «Ակնհայտ է, որ քաղաքական մեծ խաղեր, շահերի ահավոր բախում է այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում եւ, ըստ էության, այս պահի դրությամբ լավ չի ձեւավորվում Հայաստանի համար: Հայաստանի Հանրապետությունը, կարծեք թե, դուրս է մնում ընդհանրապես բոլոր զարգացումներից»,- ասաց նա։
