«Ինջիրլիքի» ավիաբազայում պահվող միջուկային զենքը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ միջուկային զենքը, որը պահվում է Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազայում, կարող է հայտնվել ահաբեկիչների կամ թշնամական այլ զորքերի ձեռքում: Այս մասին նշված է Stimson Center ոչ առևտրային կենտրոնի հաշվետվությունում (B61 Life Extension Program: Costs and Policy Consideration):
Հաշվետվությունում հարց է բարձրացվում, թե արդյոք Թուրքիայում ձգձգվող քաղաքացիական հակամարտության պայմաններում ԱՄՆ-ը կարո՞ղ է պահպանել «Ինջիրլիքում» տեղակայված միջուկային զենքի մոտ 50 միավորի (B61 ռումբեր) հանդեպ վերահսկողությունը:
Հետազոտության հեղինակներից Լեյսի Հիլին հայտարարել է, որ անվտանգության տեսանկյունից «վիճակախաղ խաղալու» նման է Սիրիայից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա ամերիկյան միջուկային զենքի մոտ 50 միավոր պահելը. «Այդ զենքը գործնական արժեք չունի եվրոպական մարտադաշտի համար և այսօր ավելի շատ առնչվում է պարտավորություններին, քան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների ակտիվներին»:
