Սարի թաղի գրոհայինը` քաղաքապետի թեկնածու. Armtimes.com
Մասիս քաղաքում, սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու, առաջադրվել է Դավիթ Համբարձումյանը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Նշենք, որ սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների առաջադրումները սկսվել են երեկ՝ օգոստոսի 14-ին: Իսկ Դավիթ Համբարձումյանը հայտնի թույների Մհերի՝ Մհեր Համբարձումյանի որդին է և ՀԷՑ ՓԲԸ ՆՎՎ փոխտնօրեն: Համբարձումյանին առաջադրել է հանրապետական կուսակցությունը: Փաստորեն, այս անգամ Մասիսում ՀՀԿ-ն ոչ թե գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանին է սատարում, որն ընդամենը մեկ անգամ է դարձել քաղաքապետ և կրկին ՀՀԿ անդամ է, այլև Դավիթ Համբարձումյանին: Վերջինս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
