Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները քննարկելու բան ունեն. Շոյգու
Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները քննարկելու բան ունեն ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության տեսանկյունից, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը: «Այն, ինչ վերաբերում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների առաջ ծառացած խնդիրներին, ապա այսօրվա և վաղվա մեր աշխատանքի ժամանակ կաշխատենք նախատեսել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել եք Ռուսաստանի նախագահի հետ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ»,- ասել է Շոյգուն` դիմելով Ադրբեջանի նախագահին: Նրա խոսքով` երկու երկրներն էլ «քննարկելու և արդյունքները ամփոփելու բազմաթիվ թեմաներ ունեն»: «Խոսելու բան կա ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության մասով»,- ասել է Շոյգուն:
