Բռնատիրություն և անձի պաշտամունք

Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը`ԱԶԿ-ն Թուրքիայի քաղաքական կյանքում ի հայտ եկավ 2001 թվականի օգոստոսի 14-ին։ Այժմ Թուրքիայում պատրաստվում են լայնորեն նշել այդ իրադարձության 15-ամյակը։ Այդ մասին հայտնել է ԱԶԿ փոխնախագահ Հայաթի Յազըջըն։ Նրա խոսքերով՝ տոնական միջոցառմանը մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել 6500 մարդու։ Հրավերներ ուղարկվել են նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուին։ Թուրքիայում տեղի են ունենում Էրդողանի մեծարման ու պաշտպանության միջոցառումներ ու ակցիաներ, դրանք ուղեկցվում են բռնատիրությանը բնորոշ ատրիբուտներով` անձի պաշտամունքն ի ցույց դնող ակցիաներով: Միաժամանակ, մեծ թափով երկրում շարունակվում են ձերբակալություններն ու հետապնդումները` այլախոհների նկատմամբ: Արդեն իսկ մի քանի տասնյակ ձերբակալություններ են տեղի ունեցել երկրի գրեթե բոլոր ոլորտներում` կրթական համակարգից մինչև իրավապահ: Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել իր 208 դիվանագետների՝ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում: Արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի խոսքով՝ նրանցից 32-ը չեն վերադարձել երկիր: «Մենք կապ ենք պահպանում այն երկրների հետ, որտեղ նրանք փախել են, և աշխատում ենք նրանց արտահանձնման ուղղությամբ»,- ասել է նա: Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնում միակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին և HDP-ից խորհրդարանի պատգամավոր Սուրեյա Օնդերին 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Այս մասին գրում է թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը` նշելով, որ Թուրքիայի դատախազությունը պատրաստվում է նշված անձանց մեղադրանք ներկայացնել Նովրուզ տոնի ժամանակ 2013-ին ունեցած մի ելույթում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի անձն ու կազմակերպությունը պրոպագանդելու մեջ: Քուրդ քաղաքական գործիչներ Դեմիրթաշի և Օնդերի նկատմամբ մեղադրանքը Ստամբուլի Բեքիրքյոյի գլխավոր դատախազության կողմից առաջադրվել «երկու մարդու գանգատի հիման վրա: Դե իսկ Թուրքիայի իշխանությունների ուշադրությունը հիմնականում դեպի Միացյալ Նահանգներ է` իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման ուղղությամբ: ԱՄՆ արդարադատության նախարարության պատվիրակությունը օգոստոսի 22-ին կայցելի Թուրքիա` քննարկելու իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: «ԱՄՆ-ը չպետք է աջակցի ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ֆեթուլլահ Գյուլենին»,- ասել է Բոզդաղը: Թուրք նախարարը կարծում է, որ ԱՄՆ-ը չպետք է զոհաբերի իր հարաբերությունները Թուրքիայի հետ` հանուն Գյուլենի: Ավելի վաղ Ստամբուլի դատարանը կայացրել էր Գյուլենին կալանավորելու որոշում: Հիշեցնենք, որ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Նկատենք, որ Թուրքիայի Ադանա նահանգի դատարանը վճռել է թույլատրել Ֆեթհուլլահ Գյուլենի ունեցած գույքը կալանքի տակ վերցնելը, որին մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու համար: Գյուլենի հետ մեկտեղ դատարանը վճռել է առգրավել նրա շարժման մի շարք անդամների գույքը, որոնց անունները չեն հրապարակվում: Ավելի վաղ Ստամբուլի դատարանը վճռել էր հեռակա կարգով կալանքի տակ առնել ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին: Մինչդեռ ամերիկաբնակ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը խոստանում է ինքնակամ վերադառնալ Թուրքիա, եթե այդ մեղադրանքների մի մասը ապացուցվի: «Եթե անգամ իմ դեմ մեղադրանքների մեկ տասներորդ մասը ապացուցվի, ես երդվում եմ վերադառնալ Թուրքիա և կրել ամենախիստ պատիժը»,- գրել է Գյուլենը ֆրանսիական Monde պարբերականի համար գրված սյունակում: Ընդդիմադիր քարոզչի փաստաբանները հայտարարել են, որ մտավախություն ունեն իրենց հաճախորդի կյանքի համար: Այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը կայացրեց Գյուլենին կալանավորելու որոշում, նա հայտարարեց, որ Թուրքիայում անկախ դատական համակարգ չկա: «Քաջ հայտնի է, որ թուրքական դատական համակարգը չունի իրավական անկախություն, այնպես որ, այդ հրամանը նախագահ Էրդողանի` դեպի բռնապետություն շարժման և ժողովրդավարության սկզբունքներից հեռանալու ևս մեկ օրինակ է»,- ասվում է Գյուլենի հայտարարության մեջ: Էրդողանն, այսպիսով` ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նժարին է դրել Գյուլենի արտահանձնումը: Եթե սկզբնական շրջանում ԱՄՆ-ից չէին արձագանքում նրան արտահանձնելու Թուրքիայի իշխանությունների պահանջներին, ապա հիմա, ԱՄՆ արդարադատության նախարարության պատվիրակությունը օգոստոսի 22-ին կայցելի Թուրքիա` քննարկելու իսլամիստ քարոզիչ Գյուլենի արտահանձնման հարցը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am