«Մեծ պատիվ է լինել առաջին հայը Պրեմիեր լիգայում». Հենրիխ Մխիթարյա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Անգլիայի առաջնության առաջին՝ «Բորնմուտի» հետ հանդիպման արդյունքը։ Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի սաները հաղթել են 3։1 հաշվով։ «Սա թիմային գերազանց հաղթանակ է։ Ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին հայը, ով խաղում է Պրեմիեր լիգայում»,- գրել է Մխիթարյանը «Вкнотакте»-ի իր էջում։ «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ առաջին հաղթանակը տոնեց Պրեմիեր լիգայում։ Այժմ «ՄՅու»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 3 միավոր վաստակած մյուս թիմերին գերազանցելով խփած ու բաց թողած գնդակների տարբերությամբ։ Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ տուրում օգոստոսի 19-ին կհյուրընկալի «Սաութհեմպտոնին»։
