«Փոքրիկ խենթությամբ սկիզբ առած Սասնա Ծռերի ազատագրական այս շարժումը պետք է ավարատվի ինքնիշխան պետության ծնունդով»
Ազատության հրապարակում ընթերցվեց նաև Սասնա Ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի կոչը, որում մասնավորապես, ասվում է. «Փոքրիկ խենթությամբ սկիզբ առած Սասնա Ծռերի ազատագրական այս շարժումը պետք է ավարատվի ինքնիշխան պետության ծնունդով: Ներկայում մենք մասնկցում ենք այդ ծնունդի պսակադրությանը և այս պատմական հարսանիքի փեսացուն պետք է լինի երիտասարդությունը, իսկ հարսնացուն՝ քաղաքականությունը: Ըստ կյանքի փորձի՝ ավագ սերունդն այդպիսի հարսանիքներին կարող է միայն քավոր լինել: Սասնա Ծռերի հաջողությունը ոչ թե անցյալի քարն է՝ Պավել Մանուկյան, Մխիթար Ավետիսյան, Թորոս Թորոսյան և այլք, այլ ապագայի երազանքը՝ Արամ Մանուկյան, Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններ, Սմբատ Բարսեղյան, Տիգրան Մանուկյան, Էդվարդ Գրիգորյան, Սեդրակ Նազարյան, Գագիկ Եղիազարյան, Թաթուլ Ավետիսյան և մյուսներ: Հիմա խենթության ժամանակն է, մինչդեռ ավագ սերունդը կաշկանդված է իր անցյալով, և ռացիոնալ է, ծանրաշարժ, ուստի ավագ սերունդը պետք է իր տեղը զիջի երիտասարդությանը: Ասել է, թե փեսացուն պետք է տեր կանգնի իր պսակին, իսկ եթե կլինեն այնպիսի մարդիկ, որոնք Ցռան Վերգոյի նման կփորձեն նրա տեղը զբաղեցնել, ապա երիտասարդ փեսացուն պետք է այդ քաղաքական այլասերվածներին իր հարսանիքից վռնդի, և իր իրավունքներին տեր կանգնի»,- ասված էր կոչում: Երիտասարդություն, վերցրու պայքարի դրոշն ու առաջնորդիր:
