Ռիո-2016. Ջուլֆալակյանը պարտվեց
Օգոստոսի 14-ին Օլիմպիական Ռիոյում իրենց մրցելույթները սկսեցին հայ ըմբիշները: Մեկնարկը տվեց 75կգ քաշային, Լոնդոնի օլիմպիական Խաղերի արծաթե մեդալակիր, 2014թ-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Մեր մարզիկը, ցավոք, հենց մեկնարկային գոտեմարտում ուղին զիջեց Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին՝ 3:2 հաշվով պարտվելով վերջինիս: Նշենք, որ թեեւ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ ցուցադրելու է մեր մարզիկների գոտեմարտերը ու թեեւ Հանրային մեկնաբան Կարեն Գիլոյանը մեկնաբանում էր հենց Ջուլֆալակյան-Ալեքսանդրով գոտեմարտը, սակայն ռեժիսորները մեզ էին մատուցում մյուս գորգում զուգահեռ ընթացող գոտեմարտը:
