Մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու մասին
Շուրջ 6 օր անհետ կորած համարվող Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Աղեկյանը հոգեկան խնդիրներ ունի և նախկինում ևս օրերով կորել է տանից, անգամ փորձել հատել հայ-ադրբեջանական սահմանը: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասել է Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: «Առայժմ պաշտոնական որևէ ինֆորմացիա չունենք: Կասկածում ենք, որ նման է եղել մեր բնակչին: Իր մոտ փաստաթուղթ չի եղել: Երեկ առավոտյան այցելեցինք նրանց տուն, եղբայրը գնացել էր ոստիկանություն: Թոշակը գնացել, ստացել է, խանութ է գնացել ու հեռացել տանից: Նա առաջին անգամ չի, որ թողնում, գնում է: Մի քանի անգամ տանից գնացել է, 2-3 օր չի եկել, ման են եկել, չեն գտել, հետո հայտնվել է: Մի անգամ էլ անցած աշնանը սահմանին սահմանապահներն էին տեսել, թույլ չէին տվել հատել սահմանը»,-ասե է գյուղապետը: Գյուղապետի խոսքերով՝ իրենց գյուղը անգամ սահմանի եզրին չէ, մոտ 50 կմ հեռու է Նախիջևանի սահմանից: «Աղեկյանը հիվանդության թոշակ է ստանում, հոգեկան խնդիրներ ունի: Նույնիսկ պահ է լինում, որ տան տեղը չի հիշում, հիշողության կորուստ է ունենում: Ընտանիք չունի, եղբայրն է տիրություն անում իրեն»,-ասաց գյուղապետը:
