Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ խաղողի օրհնության արարողություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ խաղողի օրհնության արարողություն. այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը: Բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվում է պատարագ, որի ընթացքում ընթերցվում են աղոթքներ, այնուհետև բեմի վրա կատարվում է խաղողի օրհնությունը: Խաղողը այն պտուղն է, որից ստացվում է գինին, իսկ գինին սուրբ հաղորդության ժամանակ խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
