Ռիո-2016. 9-րդ օր. Հայաստանն ունի չորս մասնակից

 Ռիոյի Օլիմպիական խաղերի 9-րդ օրը կվիճարկվի մեդալների 22 հավաքածու: Հայաստանը օգոստոսի 14-ին ունի չորս մասնակից: Մեդալների համար կպայքարեն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը: Բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում պայքարը կշարունակեն Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը: Հունահռոմեական ըմբշամարտի 75 կգ քաշայինների պայքարը Արսեն Ջուլֆալակյանը կսկսի բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի հետ գոտեմարտով, որը Երեւանի ժամանակով 17:00-ին է: Սպորտային մարմնամարզության նժույգի վարժության եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին: Հիշեցնենք, որ Հարություն Մերդինյանը ութ ուժեղագույնների մեջ է: Բռնցքամարտի մրցաշարի 64 քաշայինների 1/8 եզրափակիչի մենամարտում Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա չինացի Քսյանսուն Հուի դեմ: Մենամարտը Երեւանի ժամանակով 20:00-ին է: 56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/8 եզրափակիչի մենամարտում կմրցի իռլանդացի Մայքլ Քոնլանի հետ, որն առաջին շրջանում ազատ էր: Մենամարտը Երեւանի ժամանակով 18:30-ին է: Օրվա գլխավոր եզրափակիչը աթլետիկայի տղամարդկանց 100 մետրում է: Աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը կպայքարի 7-րդ չեմպիոնական տիտղոսի համար: Մեկնարկը Երեւանի 05:20-ից է (օգոստոսի 15): Ռիո-2016. 9-րդ օր 14:00. Գոլֆ, տղամարդիկ 16:30. Աթլետիկա. Կանայք. Մարաթոնյան վազք 19:00. Թենիս. Կանայք. Զուգախաղ 20:00. Հրաձգություն. Տղամարդիկ. Հրացան, երեք դիրքից, 50 մետրից 20:05. Առագաստանավ. Տղամարդիկ. RS-X 20:05. Առագաստանավ. Կանայք. RS-X 21:00. Սպորտային մարմնամարզություն. Տղամարդիկ. Ազատ վարժություններ 21:00. Թենիս. Խառը զուգախաղ 21:15. Բռնցքամարտ. Տղամարդիկ. 49 կգ 21:45. Սպորտային մարմնամարզություն. Կանայք. Հենացատկ 22:30. Սպորտային մարմնամարզություն. Տղամարդիկ. Նժույգ 22:30. Թենիս. Տղամարդիկ. Մենախաղ 23:00. Ջրացատկ. Կանայք. Ոստնակ 3 մետր 23:15. Սպորտային մարմնամարզություն. Կանայք. Զուգահեր պտտաձողեր 00:05. Հրապարակային հեծանվավազք. Տղամարդիկ. Սպրինտ 00:30. Հունահռոմեական ըմբշամարտ. Տղամարդիկ. 59 կգ 01:30. Հունահռոմեական ըմբշամարտ. Տղամարդիկ. 75 կգ 01:30. Սուսերամարտ. Տղամարդիկ. Թրամարտ, թիմային 02:00. Ծանրամարտ. Կանայք. + 75 կգ 03:55. Աթլետիկա. Կանայք. Եռացատկ 05:00. Աթլետիկա. Տղամարդիկ. 400 մետր 05:25. Աթլետիկա. Տղամարդիկ. 100 մետր

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Невероятная история российского гиганта онлайн-торговли, который подвергается массированной атаке со стороны Украины — WSJ. Օпросы показывают стремительное падение рейтингов Трампа практически во всех группах Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Британская MI6 на первое место среди европейских служб внешней разведки Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ հաղթենք մեր ներսի ստրուկին․ Շարմազանով Վեհափառի գործի նոր մակագրման ընտրությունը երկու դատավորի միջև է Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Երևանում բախվել են «Mazda»-ն ու «Honda» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է Ֆուտբոլն ավելին է, քան մրցակցությունը. Ռեալի հուզիչ ուղերձը Մեսսիին Հարգարժա՛ն դատախազ, այդ ի՞նչ եք դուք ծխում․․․ Թուրքիան աջակցում է․ Ֆիդան ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան ՍտեփանյանԼևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am