Արցախին տրվող միջանկյալ կարգավիճակը կլինի փայլուն, ֆանտաստիկ հաղթանակ. Անդրանիկ Միհրանյան

Ամառային օրերը փուլ եկան այսօրվա հայաստանյան լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների գլխին, երբ հանկարծ պարզեցին, որ ԼՂ հիմնախնդրի բանակցությունների ընթացքում քննարկվում է տարածքների վերադարձի հարցը։Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:
 
«Իսկ ինչի՞ մասին պետք է լինեին այդ բանակցությունները: Ես կարծում էի, որ Հայաստանում նույնիսկ երեխայի համար հասկանալի էր, որ տարածքները պետք է փոխանակվեն Ադրբեջանի կառավարության կողմից Ղարաբաղի անկախ կարգավիճակի ընդունման հետ, որի երաշխավորը պետք է լինի միջազգային համայնքը՝ միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և այլն»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը՝ հավելելով. «Չեմ հասկանում, թե ի՞նչն է պատճառը, որ հիմա բոլորի մոտ զարմանք կա, որ այդ տարածքների մի մասը պետք է վերադարձվի»:
 
Ըստ նրա՝ ոչ մեկի մտքով չպետք է անցնի, որ հայկական կողմը կունենա և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ յոթ շրջանները, որոնց հետ կապված, ըստ քաղաքագետի, կան տարբեր ձևակերպումներ՝ «ազատագրված», «գրավված» տարածքներ: «Այդ տարածքները չեն կարող մնալ Ղարաբաղի կազմում. դա չի ընդունի ոչ միայն Ադրբեջանը, այլ՝ ոչ մեկ»,- նշեց Անդրանիկ Միհրանյանը:
 
Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանի և հայ ժողովրդի ցանկությունն է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունն ու ինքնուրույնությունը․ «Ես առաջիններից մեկը կլինեի, որ կասեր՝ եկեք թքենք բոլորի՝ Բաքվի, Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի, ՄԱԿ-ի վրա, ու հողերը մեզ պահենք: Այդ դեպքում ես կարող էի նաև այլ հարց տալ, բայց ինչո՞ւ այդ տարածքները միայն. եկեք Բաքուն գրավենք, Գանձակը և մյուս տարածքները։ Իմիջիայլոց՝ կա ավելի հետաքրքիր տարածք՝ Արևմտյան Հայաստանը: Ինձ թվում է՝ դա էլ պետք է գրավվի: Բայց քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը՝ հավելելով, որ պետք է քննարկում լինի, որպեսզի հասկացվեն այդպիսի կնճռոտ հարցերը և որպեսզի հասկանալի լինի, թե որն է այս իրավիճակում հաղթանակը:
 
Հարցին, թե, հատկապես իր կարծիքով, ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել, Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց. «Ոչ մի հայ ղեկավար՝ հատկապես Սերժ Սարգսյանը, ով առաջին օրվանից պայքարի մեջ է եղել Արցախի անկախության համար, հենց այնպես ոչ մի թիզ հող չի վերադարձնի, եթե չլինեն երաշխիքներ և՛ Լեռնային Ղարաբաղի անկախության, և՛ անվտանգության պահպանման մասով»:
 
Դիտարկմանը, թե հայ հասարակությունը՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, չի ցանկանում ոչ մի թիզ հող զիջել Ադրբեջանին՝ պատճառաբանելով, որ այդպես պատերազմի հավանականությունն ավելի կմեծանա, Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց․ «Իհարկե, կա այդ մտահոգությունը, դա կա և՛ հայ հասարակության շրջանում, և՛ Հայաստանի նախագահի, և՛ արտաքին գործերի նախարարի մոտ, ովքեր անմիջականորեն վարում են այդ բանակցությունները: Եթե խոսում ենք այն դիրքերից, որ պատերազմն անխուսափելի է, այդ դեպքում ընդհանրապես իմաստ չունի և՛ հիմա, և՛ հետո բանակցություն վարելու, պայմանագիր կնքելու»:
 
Քաղաքագետը նկատեց, որ Հայաստանում կա քաղաքական գործիչների մի հատված, որոնք ցանկանում են իրենց գործողություններով Հայաստանը մեկուսացնել, ինչի դեպքում նոր սանկցիաներ կկիրառվեն, իսկ դրանից հետո հնարավորություն չի լինի այն քանակությամբ զինամթերք գնել, որ այսօր հնարավոր է ձեռք բերել ու դրանով պահպանել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Հայաստանը բլոկադայի ենթարկելով, ըստ Անդրանիկ Միհրանյանի, կկտրվենք միջազգային հանրությունից:
 
«Միջազգային հանրությունն այսօր Արցախը համարում է Ադրբեջանի անքակտելի մաս, միջազգային այն համայնքը, որը ճանաչել է Սովետական Ադրբեջանի սահմանները: Այս պարագայում նույնիսկ Ղարաբաղին տրվող «միջանկյալ կարգավիճակը» կլինի փայլուն, ֆանտաստիկ հաղթանակ, որը դուրս կբերի այդ տարածքն Ադրբեջանից՝ միջազգային իրավունքի կտրվածքով»,- նշեց Անդրանիկ Միհրանյանը:
 
Ըստ նրա՝ բանակցային գործընթացում հիմնախնդրի «փաթեթային լուծումը» ոչ ոք մի կողմ չի դրել, հիմա էլ դա է սեղանին դրված. «Կարծում եմ, որ եթե Ադրբեջանն այդպիսի մեծ ճնշում է գործադրում միջազգային հանրության վրա, որ նրանք էլ իրենց հերթին ճնշում գործադրեն Հայաստանի և Արցախի վրա, որ 5 շրջանները վերադարձվեն, ապա պետք է ունենա համապատասխան փոխհատուցում: Իսկ փոխհատուցումը գոնե ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի ընդունումն է Ադրբեջանի կողմից: Դա կլինի առաջին դեպքը, երբ Ադրբեջանը կհամաձայնի, որ Արցախն Ադրբեջանի տարածքը չէ, այն ունի միջանկյալ կարգավիճակ, և այդ կարգավիճակը պետք է ճանաչվի բոլոր համանախագահների և միջազգային համայնքի կողմից»,- ասաց Միհրանյանն՝ ընդգծելով, որ վերջում պետք է որոշվի Արցախի վերջնական կարգավիճակը։
 
«Այնպես էլ չէ, որ տանք տարածքները՝ հետո մտածենք վերջնական կարգավիճակի մասին․ միջանկյալ կարգավիճակից վերջնական կարգավիճակի անցման բոլոր քայլերը պետք է պայմանագրում ամրագրված լինեն, մինչև մի կտոր հող հանձնելը: Պետք է հասկանալ, որ Արցախին միջանկյալ կարգավիճակ տալու դեպքում, եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, կնշանակի, որ խախտում է իր պայմանավորվածությունները, և միջազգային հանրությունը ստիպված կլինի պատժիչ գործողությունների դիմել Ադրբեջանին սաստելու համար »,- եզրափակեց իր խոսքն Անդրանիկ Միհրանյանը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, քեզ վարժություն. ո՞վ ավելի շատ փող քերեց՝ դու՞, թե՞ Գևորիկը». Հովհաննես Շահինյան (video) Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video) Սա Թրամփի վերջն է լինելու․ գնում են Իրանին ոչնչացնելու վերջին քայլին, բայց… Հայկ Նահապետյան (video) Ողբերգական վթարի հետքերով․ 6 մահ՝ 2 երեխա (video) ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է ավելի մեծ պատերազմի․ ի՞նչ վտանգների առջև է կանգնած Իրանը (video) «Մանյա՛կ ես»․ Նիկոլն Աշոտիկի պատճառով ատում է հայ երիտասարդությանը․ Շահինյան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, իշխանափոխությունից հետո նոր ՊՆ-ն գիտես՝ քո տղուն ինչ է ասելու»․ Հայկ Նահապետյան (video) «Երբեք չկշտացած բոմժը» էլ չի դիմանում․․․ Դավիթ Ջամալյան (video) Նիկո՛լ, երազեք, որ գոնե «բոմժ» դառնաք իշխանափոխությունից հետո․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Աննային մի՛ նեղացրեք՝ ինքը պետք է պատրաստ լինի Փաշինյանի հետ առերեսմանը․ Հովհաննես Շահինյան (video) Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ «Ո՞վ է ասում՝ Քոչարյանը հոգնել է»․ Արծվիկ Մինասյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին (video) Քանդված ճանապարհներին ավելացած ասֆալտի նոր կտրվածքները հիշեցնում են խրամատներ․ Էլինար Վարդանյան 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չի կարող ճանաչվել․ փաստաբանը մանրամասնեց (video) Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. քաղաքագետ Նայե՛ք նրանց ուշադիր. նրանք կնիք են փաշինյանական դավաճան քաղաքականության համար. Նարինե Մկրտչյան Կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը ԲՀԿ համագումարի և Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձները Ապրիլի 10-ը Մարաղայի զոհերի հիշատակի օրն է. ՔՊ-ն մերժել է այդ օրը հիշատակի օր սահմանելու առաջարկը. Գառնիկ Դանիելյան Նիկոլը վերարտադրվելու զրո շանս ունի. ի՞նչ են ցույց տալիս իրական հարցումները. Դավիթ Ջամալյան (video) 306 միլիոն դրամ՝ դատախազության վարչական շենքերի անվտանգության համար. ո՞ր հայտնի կապալառուի հետ է կնքվել պայմանագիրը. «Փաստինֆո» Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների. Հովասափյան «Նիկո՛լ, բերանդ սկոտչի, քեզ տխուր վերջաբան է սպասվում…»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am