Ազատության հրապարակում հանրահավաքի ժամը փոխվեց
Հարություն Աղլամազյանը հայտարարեց, որ լրացավ ելույթ ունենալու ժամանակը եւ հավաքն ավարտված է: Նա կոչ արեց հավաքվածներին, որպեսզի վաղն Ազատության հրապարակ գան ժամը 20:00-ին: Այնուհետև ասվեց, որ կես ժամ ժամանակ է տրվում հարթակից ազատ արտահայտվելու համար. «Յուրաքանչյուրին կտրվի 7-8 րոպե ժամանակ։ Կլինի կարծում եմ 4 ելույթ։ Այսօր այսքանով մեր տեղեկատվական հավաքը կավարտվի»։
