«Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարող են բոլորին դաս տալ. Արմեն Հարությունյան
Քիչ առաջ Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբավորման աջակիցների հանրահավաքը: Այն բացեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյան, որից հետո բարձրախոսին մոտեցավ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ բոլորը «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարող են բոլորին դաս տալ, իսկ իրենցից քաղաքացիները պետք է օրինակ վերցնեն: «Երեկ այս ամբիոնից հայտարարվեց, որ վերաձեւավորվում է նոր խորհուրդ, որը կապահովի շարժման կապը «Սասնա ծռերի» հետ եւ իր վրա կվերցնի որոշ համակագող գործառույթներ»,- ասաց Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ այդ մարմինն արդեն ձեւավորված է եւ որոշակի փոփոխություններից հետո կհրապարակվի խորհրդի կազմը, որը կարող է փոխվել:
