Մանրամասներ` 9-րդ հարկից մեքենայի վրա ընկած երիտասարդի վիճակի վերաբերյալ
Օգոստոսի 12-ի երեկոյան Երևանում 9-րդ հարկից մեքենայի վրա վայր ընկած 36-ամյա Կարեն Միքայելյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց նույն հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հերթապահ բժիշկ Վահագն Հակոբյանը։ «Վնասվածքները բազմաթիվ են, վտանգավոր, հնարավոր են մոտակա և հեռակա բարդություններ»,- մանրամասնեց բժիշկը։ Վահագն Հակոբյանի փոխանցմամբ՝ «տուժածի գիտակցությունը պարզ է, բայց ոչ ադեկվատ՝ կապված երիտասարդի մոտ առկա հոգեկան շեղումների հետ»։ Այլ մանրամասները՝ տեսանյութում։
