Մոսկվայում հայ է սպանվել
Մոսկվայի իրավապահները որոնում են ուրբաթ լուսադեմին Ռյազանյան պողոտայում գարեջրի վաճառքի կետի մոտ երկու մարդու սպանություն կատարած մի խումբ երիտասարդների: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հնարավոր է՝ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Ականատեսների վկայությամբ, ուրբաթ վաղ առավոտյան ժամը 5-ի սահմաններում ինչ-որ երիտասարդներ են մոտեցել գարեջրի վաճառքի կետի մոտ իր օգնականի հետ նստած սեփականատիոջը՝ ծնունդով Հայաստանից 69-ամյա Լև Քամալյանին: Նրանց միջև լեզվակռիվ է ծագել, ինչից հետո երիտասարդներից մեկը գրապանից հանել է դանակն ու հարվածել Քամալյանի սրտին: Վերջինս տեղում մահացել է: Հանցագործների երկրորդ զոհն է դարձել առևտրային կետի հաճախորդը՝ Ղրղզստանի քաղաքացի, 36-ամյա Նուրիկ Մունդուզովը, Նրան նույնպես սպանել են դանակի հարվածով: Մանրամասները՝ այստեղ
