Թաների մեջ պահածոյացնող նյութ են տալիս. զգուշացում
Այսօր լրագրողների հետ զրույցոմ «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանն էլ նշեց, որ այս տարի մենք բավականաչափ շատ թունավորումներ ունեցանք մանկապարտեզներում և դպրոցներում:«Խնդրում եմ՝ ծնողները շաբաթը մեկ անգամ ստուգում անցկացնեն: Թող մտնեն ճամբարի, մանկապարտեզի խոհանոցը և նայեն՝ տեսնեն՝ ինչ սննդամթերք են տալիս մեր երեխաներին»,- ասաց նա: Այնուհետև տեղեկացրեց, որ չի կարելի ձմերուկը, սեխը, զովացուցիչ ըմպելիքները վաճառել արևի տակ, քանի որ այդ դեպքում թունավոր նյութեր են առաջանում: «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն էլ տեղեկացրեց, որ թանը լավագույն զովացուցիչ ըմպելիքն է, սակայն այն պետք է տանը պատրաստել, քանի որ վաճառվող թաների մեջ պահածոյացնող նյութ են տալիս:
