2 հետիոտնները վրաերթի են ենթարկվել.նրանց վիճակը ծանր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի մոտ, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 56-ամյա Վարդան Քալաշյանը իր վարած Opel մակնիշի 34 MR 317 համարանիշի տաքսի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենայով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 8- րդ հրշեջ-փրկարարական ջոկատը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
