Զերծ մնալ Ռուսաստանի հետ լարվածության սրումից.Բայդենը Պորոշենկոյին
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ուկրաինական առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացում կոչ է արել զերծ մնալ Ռուսաստանի հետ լարվածության սրումից: Կողմերը «քննարկել են ղրիմյան թերակղզում իրավիճակը»: «Փոխնախագահը նախագահ Պորոշենկոյին կոչ է արել իր ներդրումն ունենալ լարվածության սրումից խուսափելու նպատակով:ԱՄՆ-ն ռուսաստանյան կողմին կոչ է արել նույնն անել: », - նշված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, քաղաքական գործիչները դարձյալ հայտարարել են, որ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար անհրաժեշտ է քաղաքական եւ դիվանագիտական միջոցներ օգտագործել: Նրանց կարծիքով, հիմնական միջոցը մինսկյան համաձայնագրերի իրականացումն է: Ուկրաինայի նախագահի կայքը հաղորդում է, որ Ուկրաինական պետության ղեկավարն ընդգծել է Ուկրաինայի ձգտումը` խուսափել Մոսկվայի անհիմն մեղադրանքների հետեւանքով լարվածության աճից: Պորոշենկոն ընդգծել է, որ «Ռուսաստանի կողմից վերջերս արված կեղծ հայտարարությունները օկուպացված Ղրիմում Ուկրաինայի կողմից ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ հիբրիդային սադրանք է եւ Ռուսաստանի հետագա ագրեսիվ գործողություններն արդարացնելու հերթական փորձը»:
