«Վլադիմիր Գասպարյանն է նստած,թե Պետրոսը.ձեռագիրը նույնն է».«Ա1+»-ի տնօրեն.տեսանյութ
«Ես կցանկանայ օբյեկտիվ լինեինք, որքան էլ որ դժվար է այս պահին օբյեկտիվ լինելը, բայց երբ մեկ-երկու տարի առաջ նախագահն իր ելույթում երկրում տիրող գաղջ մթնոլորտի մեջ մեղադրում էր լրատվամիջոցներին և պախարակում էր մեզ, որ մենք վնասում ենք, խանգարում ենք երկրի առաջընթացին, իսկ այսօր ինքն իր ելույթում արձանագրում է, որ լրագրողների աշխատանքը կարևոր աշխատանք է, օգտակար է երկրի համար, դա բավականին առաջընթաց է։ Բայց ի՞նչ է նշանակում այդ բանավոր ներողությունները, երբ ովքեր որ պիտի լսեն մամուլի նկատմամբ հարգանք ունենալու այդ կոչերը, նրանք բանի տեղ չեն դնում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշելով՝ երբ նախագահը, մի քանի տարի առաջ, լրագրողներին մեղադրում էր գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ և հետո ասում, որ լրատվական աշխատանքն անհրաժեշտ է երկրին, ուրեմն ինչ-որ առաջընթաց կա, և դա պետք է արձանագրել, որ հավանաբար երկրի նախագահը գիտակցել է, հասկացել է, որ առանց ազատ մամուլի գոյության չի կարող լինել նորմալ երկիր: Ասուլիսին ներկա՝ Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը նկատեց,որ ոստիկանների ձեռագիրը նույնն է,կապ չունի Վլադիմիր Գասպարյանն է նստած,թե՝ Պողոս: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
