«Դուք չգիտեք՝ քաղաքացիական պատերազմն ինչ է,մի´ շարունակեք».Տիգրան Ջիմբաշյան.տեսանյութ
«Վերջին տարիներին Լիբանանի հայկական համայնքը բավականին նոսրացել է՝ 250 000-ից հասնելով մոտ 100 հազարի։ Հիմնական խնդիրը նյութական ռեսուրսների պակասն է։ Չնայած դրան՝ կայուն գործում են ներհամայնքնային հաստատությունները՝ դպրոց, եկեղեցի, համալսարան»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Լիբանանի համազգային Ասլանյան դպրոցի տնօրեն Տիգրան Ջիմբաշյանը հավելելով,որ համայնքի ներսում հանգիստ է և ներքին խնդիրներ չկան: Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործողություններին,պարոն Ջիմբաշյանը նշեց,որ լիբանանահայերի մի մասը կողմ էր,մյուս մասը՝ ոչ:Բանախոսը նկատեց,որ մենք չգիտենք՝ քաղաքացիական պատերազմն ինչ է, և հարկավոր է դրանից զերծ մնալ: «Հայաստանի ժողովուրդը դժգոհ լինելու բոլոր պատճառներն ունի, այդ դժգոհությւոնը արդար է, որովհետև ժողովուրդը լավ չի ապրում։ Հայաստանում անարդարությունները շատ ակնառու են: Լիբանանի հայկական համայնքը ուշադիր է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, սակայն միասնական դիրքորոշում չկա»,-հայտնեց Տիգրան Ջիմբաշյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
