Մոսկվայում հային սպանողները հարբած են եղել.տեսախցիկները ֆիքսել են /տեսանյութ/
Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայում հայի սպանության մեջ կասկածվողին: Московский комсомолец-ը սպանության որոշ մանրամասներ է ներկայացրել:Երեք երիտասարդները հարբած են եղել և անհեթեթ բանի պատճառով վիճել հայի հետ, այնուհետև հանել դանակը և հարված հասցրել սրտի հատվածում: Քամալյանը տեղում մահացել է: Երկրորդ զոհը դարձել է նրա օգնականը,-պատմել են ականատեսները: 29-ամյա Ալեքսանդրը վազել է երիտասարդների հետևից, փորձել բռնել նրանց, սակայն արդյունքում վիրավորվել է ուսից: Ալեքսանդրը տեսել է հանցագործների դեմքը, նրանց որոնում են: Հիշեցնենք,որ Մոսկվայում` Ռյազանյան պողոտայում, գարեջրի վաճառքի կետի մոտ 3 երիտասարդներ դանակահարելով սպանել են վաճառակետի սեփականատիրոջը` 69-ամյա հայ Լեւ Քամալյանին եւ նրա օգնականին` 36-ամյա ղրղզստանցի Նուրիկ Մունդուզովին: Տեսանյութը`այստեղ:
