ԵՏՄ-ի կողմնակիցները պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն. Էդմոն Մարուքյան

Անցած երեք օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանի, Ադրբեջանի, ապա Թուրքիայի, երեկ էլ Հայաստանի նախագահների հետ ունեցած հանդիպումների եւ դրանց հնարավոր հետեւանքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի հետ: -Պարո՛ն Մարուքյան, ինչպե՞ս եք գնահատում ռուս-թուրքական հարաբերությունների վերաջերմացումը: Ընդամենը 7 ամիս տեւած խռովությունից հետո մեր ոխերիմ թշնամին եւ դաշնակիցը նորից խոսում են ռազմավարական գործընկերության մասին: Սա ի՞նչ վտանգներ է բերելու Հայաստանին, մասնավորապես Ղարաբաղի հարցում: -Ժամանակին, երբ հարաբերությունները խզվել էին, ես ասել եմ, որ դա շատ կարճ է տեւելու, եւ շատ արագ վերականգնվելու են, այդպես էլ եղավ: Հիմա Թուրքիայի նախագահը, ըստ էության, աշխարհի կողմից ընկալվում է որպես բռնապետ: Ռուսաստանի հետ մտերմացումը խոսում է այն մասին, որ Էրդողանը արեւմուտքի կողմից մերժված առաջնորդ է, նրա տնտեսական շահերը այս պահին շատ վնասված են, եւ Ռուսաստանի հետ սանկցիաները մեծ ազդեցություն են ունեցել, եւ միակ տարբերակն այն էր, որ վերականգնվեն հարաբերությունները: Ռուսաստանը հրավիրում է Թուրքիային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մասնակցության, կարծում եմ՝ սա ռազմավարական գործընկերոջ քայլ չի կարող գնահատվել եւ, բնականաբար, ի վնաս մեզ աշխատող հանգամանք է: Այստեղ պետք է ուրախությամբ նշեմ, որ գոյություն ունի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Մինսկի համանախագահ երկրներ, այսինքն՝ միայն Ռուսաստանը չէ, եւ, բնականաբար, նրանք իրենց հակակշռող դերը կունենան, չպետք է որեւէ կերպ թույլ տալ, որ Թուրքիան ներգրավվի պրոցեսների մեջ եւ որեւէ դերակատարում ունենա: -Երեկ տեսանք, թե ինչպես Էրդողանը մի քանի րոպե ցուցադրաբար սպասեցրեց Պուտինին, ով բավականին անհարմար վիճակում հայտնվեց: Սա ի՞նչ էր նշանակում: -Չեմ կարող ասել: Հայտնի է, որ Ռուսաստանի նախագահը տարբեր երկրների առաջնորդներին ժամերով սպասեցրել է, հիմա էլ իրեն մի քանի րոպե սպասեցրեցին, եւ դա արեց Էրդողանը: Նորմալ է, ինչ ասեմ, իրար արժանի գործընկերներ են: -Արդյո՞ք դա Էրդողանի կողմից հատուկ էր արված, եւ կարող ենք պատկերացնել նման մի իրավիճակ, երբ, օրինակ, Սերժ Սարգսյանը մի քանի վայրկյան սպասեցներ Պուտինին: -Արարողակարգային հարց է: Ցանկացած իրավիճակում կարող է դա տեղի ունենալ, բայց Պուտինի պարագայում դա ավելի շատ նկատվեց զուտ այն հանգամաքով, որ աշխարհի հզոր երկրի առաջնորդն է: -Օգոստոսի 8-ին Պուտինը Բաքվում նույնքան ջերմագին ողջագուրվում էր Հայաստանի մեկ այլ թշնամու` Ադրբեջանի նախագահի հետ, նաեւ ջերմ ժեստեր փոխանակում Իրանի նախագահի հետ: Կարծես այս ուղղությամբ եւս գործընթացները առաջ են գնում` Հայաստանի շահերի հաշվին: Գոնե Իրանի մասով ի՞նչ է անում Հայաստանը` իր առաջնայնությունը ապահովելու եւ Ադրբեջանից ավելի նախընտրելի գործընկեր լինելու համար: -Հիմա պրոցեսները շատ արագ են զարգանում: Իրանի հետ կապված մենք պետք է պատրաստ լինեինք այս գործընթացներին, բայց մենք պատրաստ չէինք դրան, եւ հարեւան երկրներն են դրանից օգտվում, այդ թվում՝ Վրաստանը: Եւ սա տեսլական եւ ռազմավարական մոտեցումներ չունենալու խնդիր է, արտաքին քաղաքականություն չունենալու խնդիր է: Իսկ ինչ վերաբերում է Ալիեւի հետ ջերմ հանդիպմանը, դա նորություն չէ, ես չեմ զարմացել, ինչ կա այդտեղ զարմանալու, եղբայրական երկրներ են: Ես պետք է ասեմ, որ այս իրավիճակում Ռուսաստանի շահերը մեր շահերի հետ չեն համընկնում, իսկ պետությունները շահերով են առաջնորդվում, բարեկամական-բան, հեքիաթներ են. դա պետք է հստակ հասկանաք եւ ինչքան շուտ, այդքան լավ: -Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում, ըստ Ձեզ, արդյո՞ք Հայաստանի առջեւ դրվել է տարածքային զիջումների վերջնագիր: Հաշվի առնենք, որ նախօրեին Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, որ 5 շրջանները, որպես առաջին քայլ, վերադարձնելու հարցում թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայն են: Հայաստանն ինչպե՞ս կարող է այդ 4 երկրների կամքին դիմագրավել: -Ամեն ինչ էլ հնարավոր է: Դրա համար Հայաստանը չպետք է իր ունեցած բոլոր ձվերը դնի մեկ զամբյուղի մեջ, զամբյուղի անունն էլ Ռուսաստանի Դաշնություն է, որովհետեւ զամբյուղը վայր կընկնի, ու բոլոր ձվերը կկոտրվեն: Հետեւաբար պետք է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել, եվրամիության հետ ասոցացված համաձայնագիրը վավերացնել, այսօր արեւմուտքում մեր գործընկերներին չկորցնել, պահպանել, ինչը, սակայն, ներկայումս չի ստացվում, ինչպես տեսնում ենք: -Այսօր արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հաշվին Արցախի հարցում անթույլատրելի զիջումների պարտադրանքի գնով հասնել նրան, որ Ադրբեջանը մտնի ԵՏՄ: Արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի կողմից 2013 թ. սեպտեմբերի 3-ին մեկ գիշերվա մեջ կայացրած որոշման արդյունքը չէ, ինչպե՞ս ենք սրա դիմացն առնելու: -Ասոցացման համաձայնագրի 4 տարվա բանակցությունները այնուհետեւ եվրոպական, արեւմտյան մեր գործընկերներին նման վատ իրավիճակում դնելը, ԵՏՄ մտնելը, բերելու էր սրան, եւ սրա մասին 11 թվականից ասում ենք: Ինչ ասել ենք, տեղի է ունենում, ես չեմ զարմանում: Նորմալ է ամեն ինչ, քաղաքական ամբողջ պալիտրան կողմ էր, 7 պատգամավոր է դեմ քվեարկել, այն փաստարկումներով, որ մեր անվտանգության համար է: Այդ մարդիկ հիմա քաղաքական պատասխանատվություն պետք է կրեն, կամ գոնե ասեն, որ մենք սխալ էինք այդ ժամանակ, ու հիմա ելքեր փնտրեն:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video) Սա Թրամփի վերջն է լինելու․ գնում են Իրանին ոչնչացնելու վերջին քայլին, բայց… Հայկ Նահապետյան (video) Ողբերգական վթարի հետքերով․ 6 մահ՝ 2 երեխա (video) ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է ավելի մեծ պատերազմի․ ի՞նչ վտանգների առջև է կանգնած Իրանը (video) «Մանյա՛կ ես»․ Նիկոլն Աշոտիկի պատճառով ատում է հայ երիտասարդությանը․ Շահինյան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, իշխանափոխությունից հետո նոր ՊՆ-ն գիտես՝ քո տղուն ինչ է ասելու»․ Հայկ Նահապետյան (video) «Երբեք չկշտացած բոմժը» էլ չի դիմանում․․․ Դավիթ Ջամալյան (video) Նիկո՛լ, երազեք, որ գոնե «բոմժ» դառնաք իշխանափոխությունից հետո․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Աննային մի՛ նեղացրեք՝ ինքը պետք է պատրաստ լինի Փաշինյանի հետ առերեսմանը․ Հովհաննես Շահինյան (video) Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ «Ո՞վ է ասում՝ Քոչարյանը հոգնել է»․ Արծվիկ Մինասյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին (video) Քանդված ճանապարհներին ավելացած ասֆալտի նոր կտրվածքները հիշեցնում են խրամատներ․ Էլինար Վարդանյան 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չի կարող ճանաչվել․ փաստաբանը մանրամասնեց (video) Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. քաղաքագետ Նայե՛ք նրանց ուշադիր. նրանք կնիք են փաշինյանական դավաճան քաղաքականության համար. Նարինե Մկրտչյան Կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը ԲՀԿ համագումարի և Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձները Ապրիլի 10-ը Մարաղայի զոհերի հիշատակի օրն է. ՔՊ-ն մերժել է այդ օրը հիշատակի օր սահմանելու առաջարկը. Գառնիկ Դանիելյան Նիկոլը վերարտադրվելու զրո շանս ունի. ի՞նչ են ցույց տալիս իրական հարցումները. Դավիթ Ջամալյան (video) 306 միլիոն դրամ՝ դատախազության վարչական շենքերի անվտանգության համար. ո՞ր հայտնի կապալառուի հետ է կնքվել պայմանագիրը. «Փաստինֆո» Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների. Հովասափյան «Նիկո՛լ, բերանդ սկոտչի, քեզ տխուր վերջաբան է սպասվում…»․ Հայկ Նահապետյան (video) 6 զոհվածներից երկուսը երեխաներ են. վիրավոր երեխաների վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am