Գյուլենը պատրաստ է վերադառնալ Թուրքիա, եթե...
Իսլամի հայտնի գործիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը ֆրանսիական «La monde» պարբերականի համար հոդված է գրել, որտեղ նշել է, թե որ դեպքում կվերդառնա Թուրքիա: Ինչպես հաղորդում է թուրքական «Cumhuriyet» պարբերականը`հոդվածում Գյուլենը նշել է. «Ինձ ուղղված մեղադրանքների 10-ից 1-ը թող հիմնավորեն, ու, երդվում, կվերադառնամ Թուրքիա»: Հոդվածում Գյուլենը ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանություննների սկսած գործողությունները բնորոշել է որպես «ուրվականների որս»: Նա `պահանջել է ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կհետաքններ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մանրամասները: Գրում է Ermenihaber.am-ը: Նա նշել է, որ տեղի ունեցածի հետևանքով Թուրքիան վերապրեց մեծ ողբերգություն:Նա մտահոգիչ է համարել այն փաստը, որ ռազմական հեղաշրջման փորձից 20 րոպե հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիովին չտիրապետելով ինֆորմացիային, իրեն մեղադրեց տեղի ունեցածի մեջ: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Գյուլենին և նրա համախոհներին դիտարկում են իբրև «ահաբեկչական խմբավորում»: Իսկ Գյուլենը հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին:
