Ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորին Գերմանիայում բուժող հայ բժիշկը խոշոր գումարներ է կորզե՞լ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ ապրիլյան պատերազմում վիրավորված և այժմ Գերմանիայում վերականգնողական բուժում ստացող Ռուբեն Առաքելյանին անընդհատ այցելում է հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ընկերը։ Այս լուրը երեկ հայտնել է Ռուբենի մորաքույրը։ «Արթուր Աբրահամի հանձնարարությամբ նա Ոուբենին տիրություն է անում»,- թղթակցի հետ զրույցում նշել է Ռուզաննա Մելքոնյանը։ Նաև ասել է, թե բժիշկները պարզել են, որ Ռուբենի ողնուղեղը կոտրված չէ, ինչը մեծացրել է նրա ինքնուրույն շարժումները վերականգնվելու հավանականությունը։ Վիրավոր զինծառայողը Գերմանիայամ է մոր հետ։ «Ռուզաննա Մելքոնյանը նաև մի տխուր փաստ է արձանագրել։ Նա ասել է, որ այնտեղ ազգությամբ հայ բժիշկներից մեկը տարբեր պատրվակներով թարգմանության ապահովում և այլն, խոշոր գումարներ է կորզել իր հարազատներից։ Այն գումարները, որոնք բարի կամեցող մարդիկ էին հանգանակել։ Բժշկի դեմ դատական հայց է ներկայացվել»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի համարում:
