ԵՏՄ անդամ պետությունների միջև առևտրաշրջանառությունն աճել է մինչև 14,2%. Մեդվեդև
Եվրասիական տնտեսական միությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանի երկրների միջև առևտրաշրջանառության սահմանափակումներն ու խոչընդոտները: Այս մասին Սոչիում ԵՏՄ Միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Այս տարի, չնայած անբարենպաստ արտաքին կոնյուկտուրային, ԵՏՄ անդամ պետությունների միջև առևտրաշրջանառությունն աճել է մինչև 14,2%: Հետագա աճի համար անհրաժեշտ է վերացնել մնացած խոչընդոտները » ,-Մեդվեդևի խոսքը մեջբերում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
