Ալիեւի հանձնարարությամբ կառավարությունը գաղտնիացրել է շրջանավարտների պետական քննությունների ձախողված արդյունքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ կառավարությունը գաղտնիացրել է շրջանավարտների պետական քննությունների ձախողված արդյունքները, որպեսզի հանրությունից թաքցնի կրթության համակարգում թերությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ուսանողների ընդունելության գծով Պետհանձնաժողովի նախկին նախագահ Վուրղուն Էյուբը` նշելով, որ Ադրբեջանի նախագահը Պետական քննական կենտրոնին զրկել է ընդունելության քննությունների արդյունքներով գիտավիճակագրական վերլուծություն կատարելու իրավունքից: Ադրբեջանի պետական քննական կենտրոնը ստեղծվել էր մի քանի ամիս առաջ: Նախկինում այդ կառույցն անվանվում էր «Ուսանողների ընդունելության գծով պետական հանձնաժողով»: Վերջինիս հրապարակած արդյունքները ներկայացվում էին նախագահին եւ կրթության նախարարությանը, եւ դրա հետ միասին բաց էին հասարակության համար: Վուրղուն Էյուբը նշել է, որ նման կերպ, կառավարությունը փորձում է հասարակությունից թաքցնել կրթության համակարգում առկա խայտառակ թերությունները: «Այդ հետազոտությունը կոնկրետ թվերով անդրադարձնում էր Ադրբեջանում կրթության իրական վիճակը, որպեսզի թաքցնեն այդ տեղեկությունը, կենտրոնին զրկել են այդ լիազորությունից: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարությունը, թաքցնելով թերությունները, փորձում է ցույց տալ, որ ամեն բան իդեալական է»,­ ասում է Վուրղուն Էյուբը: Ադրբեջանական ԶԼՄ-­ների համաձայն` Ադրբեջանում դպրոցների շրջանավարտների 60 տոկոսը ավարտական քննություններից չի կարողանում դրական գնահատական ստանալ: Շրջանավարտների միայն 30-­40 տոկոսն է դիքում ԲՈւՀ, սակայն, նրանց 60 տոկոսից ավելին չի կարողանում հաղթահարել ընդունելությանն նվազագույն շեմը: Բացի այդ, նշվել էր, որ նման դրության պատճառներից մեկն էլ հանդիսանում է երկրի հանրային դպրոցներում դասավանդման ցածր մակարդակը, ինչպես նաեւ այն, որ ուսուցիչների մեծ մասի որակավորումը այնքան ցածր է, որ նրանց զգալի մասը դասավանդվող առարկային ծանոթ է աշակերտներից վատ: 2014 թվականին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր այն մասին, որ Ադրբեջանում կադրային խնդիր է ծագել: 2015 թվականի արդյունքներով` Ադրբեջանում անցկացված ավարտական քննությունների ժամանակ պարզվել էր, որ 100 շրջանավարտներ գրել եւ կարդալ չեն կարողանում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Ռոբերտ Քոչարյանը փաստերով մերկացրեց Փաշինյանի վախերը (video) Միլիոնների «ա՞ճ», թե վիճակագրական մանիպուլյացիա. «Հետք» Մի մարդ չեք գտնի իմ ազգականներից, որին բարձր պաշտոնի եմ նշանակել․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, լավ լսիր՝բա որ 70% ռեյտինգ ունես,ինչի՞ ես հարձակվել ժողովրդի վրա․Քրիստինե Վարդանյան (video) Սպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց Ողբերգական ու շղթայական վթար՝ «Երասխի կալցևոյում», «Կամազ» է շրջվել, 1 մարդ մաhացել է, 1-ը՝ վիրավnրվել Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Հատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան Շինարարների փողոցում ջրագծի փոփոխության աշխատանքների ընթացքում թիվ 18 ավտոբուսը կանգառի հատվածում անցել է հողով ծածկված փոսի վրայով ու ընկել դրա մեջ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal Շղթայական և nղբերգական ավտովթար՝ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին Իրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. Թրամփ Սպասվում են տեղումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Հայորդյաց տների սաներին ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը. Իրանի ԱԳ նախարար Հուղարկավորել են Սպահանում հրթիռակոծության հետևանքով զոհված հայ տղամարդուն Իրանական ասիմետրիկ պատերազմի փորձը թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է Բոլորը նրանց համարում էին վախկոտ ու անբարո, ովքեր ուրացել են սեփական արյունը՝ հանուն մի քանի օրվա կեղծ խաղաղության. Արտակ Բեգլարյան Լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը. Իրանի ԱԳ նախարար Իրանական ասիմետրիկ պատերազմի փորձը թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am