Ազատության հրապարակում տեղի է ունեցել միջադեպ
Ազատության հրապարակում հանրահավաքում տեղի է ունեցել միջադեպ: Նախ հայտարարվեց երթի մասին, ապա հանրահավաքը վարողը հայտարարեց, թե երթ չի լինելու: Ցուցարարների մի մասը պահանջում էր, որ ելույթ ունենա Գայանեն, հարթակում վեճ է սկսվել: Մարդիկ մոտենում են բարձրախոսին եւ կոչ անում, որ կուռքեր չստեղծվեն, այլ բացականչեն միայն «Սասնա ծռեր, Ժիրայր Սեֆիլյան», որ ոչ ոք այդտեղից փիարով չզբաղվի: Բարձրախոսին մոտեցած կինը կոչ արեց կարճ ելույթներ ունենալ եւ չմոռանալ հիմնական պահանջների մասին:
