Մեր երկրում 13 հազար ռուսական զորք կա, որի մի մասը ՖՍԲ-ի զորքն է. Տիգրան Խզմալյան
Այսօր Ազատության հրապարակում ելույթ է ունեցել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նա հայտարարեց, որ այս հանրահավաքներում հնչող լացուկոծն ու աղմուկը խլացրել են գլխավոր խնդիրը՝ Ռուսաստանի հարցը: Նրա խոսքով, մեր երկրում 13 հազար ռուսական զորք կա, որի մի մասը ՖՍԲ-ի զորքն է: Նա ասել է, որ կռվելով խամաճիկների դեմ՝ մենք կորցնում ենք մեր հիմնական թիրախը: Փոխարենը, մենք հիմա այստեղ ասմունքի մրցույթ ենք անում, ասել է նա:Նա ասել է, որ կարգախոսը պետք է լինի ռուսական իմպերիալիզմին վերջ տալու խնդիրը, քանի որ մեր երկիրն օկուպացված է: Եթե հարգում ենք Սասնա ծռերին՝ հիշենք նրանց պատգամը՝ սա ազգային-ազատագրական պայքար է երկիրն ապագաղութացնելու համար: Ցանկացած այլ կարգախոս սուտ է, ցանկացած այլ միտք անիմաստ է, ասել է նա: Այս ամենը հասկանալով՝ ձեզ թույլ եք տալիս ապուշ ճառեր լսել, ասել է նա հավաքվածներին:
