Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը. լուսանկարներ
Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ հերցոգ Ջերալդ Գրոսվենորի մահվանից հետո նրա հարստությունն անցել է որդուն՝ Հյու Գրոսվենորին: Այպիսով, 25-ամյա ժառանգը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը՝ 9 միլիարդ ֆունտ (11 միլիարդ դոլար) հարստությամբ: Այս մասին գրում է «BBC»-ն:
Այժմ երիտասարդն աշխատում է «Bio-bean» ընկերությունում որպես մենեջեր: Ընկերությունը զբաղվում է էկոլոգիական տեխնոլոգիաներով և սուրճ է մշակում:
Մայրական գծով բրիտանացի երիտասարդ միլիարդատերը Ալեքսանդր Պուշկինի ժառանգն է: 1867 թվականին Պուշկինի կրտսեր դուստր Նատալյան ամուսնացել է արքայազն Նիկոլայ Վիլհելմ Նասսաուի հետ և տեղափոխվել Մեծ Բրիտանիա: Նրանց աղջիկ Սոֆյան դարձավ մեծ իշխան Միխայիլ Ռոմանովի՝ Նիկոլայ Առաջին կայսեր թոռան կինը:
Զույգի աղջիկը՝ Անաստասիան, ամուսնացավ Հարոլդ Վագների հետ: Անաստասիայի և Հարոլդի աղջիկն էլ հենց Նատալյա Ֆիլիպսն է՝ Հյու Գրոսվենորը:

