Մեր պահանջները, հայ ժողովրդի պահանջները նույնն են. Ալեք Ենիգոմշյան
Ազատության հրապարակում մեկնարկեց ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների կազմակերպված հանրահավաքը: Այս պահին Ազատության հրապարակում են նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Սպասվում է, որ գալու է նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ազատության հրապարակում հարթակ բարձրացավ Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: «Մեր պահանջները, հայ ժողովրդի պահանջները նույնն են. Սերժ Սարգսյանի հրաժարական, վստահության կառավարության ձևավորում, որը պետք է կառավարի և լեգիտիմություն կստանա մինչև մեր երկրում տիրող քաղաքական դաշտը կմաքրի և ժողովուրդը ազատ ու արդար ընտրություններով կընտրեն իրենց նախագահին և խորհրդարանը, երկրի ղեկավարությանը»- իր խոսքում նշեց Ալեք Ենիգոմշյանը: Նա նաև հավելեց, որ վաղվանից հանդես կգան ավելի հստակ ծրագրերով և առաջարկություններով:
